Հասարակություն

Իմբիր կամ կոճապղպեղ․ լավագույն միջոցը հարբուխի և մրսածության դեմ

Իմբիր կամ կոճապղպեղ․ լավագույն միջոցը հարբուխի և մրսածության դեմ

Իմբիրի հայրենիքը Հնդկաստանն է: Հնդիկների համար՝ դարեր շարունակ դա ամենօրյա սեղանի պարտադիր ուղեկից է և հարբուխի ու մրսածության դեմ պայքարելու սովորական միջոց:

Ներկայումս աճեցվում է Չինաստանում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Ավստրալիայում, Արևմտյան Աֆրիկայում, Ճապոնիայում։

Իմբիրը օժտված է հակաբորբոքային, քրտնաբեր, խորխաբեր ու տաքացնող հատկություններով, այդ պատճառով էլ շատ օգտակար է գրիպի և հարբուխի բուժման ու կանխարգելման հարցերում։

Իմբիրը թուրմի կամ փոշու տեսքով օգտագործվում է հոդերի հիվանդությունների (արթրիտի, արթրոզի, ասթերիոարթրոզի) բուժման, ախորժակի բացման և մարսողության լավացման, աթերոսկլերոզի, ճարպային և խոլեստերինային նյութափոխանակության խանգարման ժամանակ, արյունատար անոթների վիճակի բարելավման համար։

իմբիր

Իմբիրը օգնում է օրգանիզմից դուրս բերել խարաններն ու թունավոր նյութերը։

Անգինայի դեպքում իմբիրի եփուկն օգտագործում են կոկորդի ողողման համար։ Թարախային պզուկների ժամանակ խորհուրդ է տրվում այն հաճախ օգտագործել սննդի մեջ։

Կոճապղպեղը (Իմբիր) շատ ավելի արդյունավետ, արագ ու ապահով կերպով է ոչնչացնում ձվարանների քաղցկեղի բջիջները, քան քիմիոթերապիայի համար նախատեսված դեղամիջոցները։ Բացի այդ, այն նաև նվազեցնում է հաստ աղիքի բորբոքումների մակարդակը՝ դրանով իսկ նվազեցնելով հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Այժմ կոճապղպեղը կիրառման լայն շրջանակ ունի: Ծովագնացներին շատ լավ օգնում է սրտխառնոցի, գլխապտույտի ժամանակ: Հաճախ ճանապարհորդողների համար պարզապես անհրաժեշտություն է, եթե դժվար են տանում երկար ուղևորությունները՝ այն փրկում է սրտխառնոցիցն:

Այս բույսը վիտամինների մեծ քանակ է պարունակում, նպաստում օդակաթիլային եղանակով փոխանցվող հիվանդությունների բուժման արագացմանը, հոդերում նվազեցնում ցավը, իսկ գլխավորը՝ լավացնում օրգանիզմի նյութափոխանակության գորժառույթները, դրանով իսկ նպաստելով ճարպային կուտակումների արագ քայքայմանը:

Հին Հայաստանում 15-րդ դարի բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում կոճապղպեղի վերաբերյալ գրում է հետեւյալը.

«Կոճ պղպեղ, զանճապիլ, իմբիր, տաքկոճ, սնգրվեղ, զանճաֆիլ։ Լինում է երկու տեսակ՝ չինական եւ հնդկական։ Օգտակար է կաթվածի, ընկնավորության եւ այն հիվանդությունների դեպքում, որոնց հետեւանքով լորձ է առաջանում։ Կոճապղպեղի ընդունման չափաբաժինը 1,5 գրամ է։ Բայց վնասակար է տաք բնույթ ունեցող մարդկանց համար»։

Չի կարելի կոճապղպեղն օգտագործել բորբոքային պրոցեսների ժամանակ, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությամբ, քանի որ այն առանց այն էլ ունի մարմինը ջերմացնող հատկություն: Կոճապղպեղով թեյը պետք է խմել այն ժամանակ, երբ մարմնի ջերմաստիճանը 38 աստիճանից ցածր է, կամ էլ մրսածության առաջին նշանների ժամանակ:

Ցուրտ եղանակներին կոճապղպեղի թեյը խմելուց հետո չի կարելի անմիջապես տնից դուրս գալ:

Կարդացեք նաեվ

Ականջիս հասավ նաև, որ Ավինյանի հրամանն է, զեկուցել են, որ Ռոման Մուրադյանն է, ասել է՝ պոլերին պառկացրեք

Irina Abovyan

2020թ․հոկտեմբերին Թուրքիան Ադրբեջանին ավելի քան 101 մլն դոլարի ռազմական և ռազմաօդային արտադրանք է վաճառել

Irina Abovyan

Տեսանյութում ադրբեջանցիների կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացածը Շուշիի բնակիչ, 80-ամյա Ջոնիկ Թեւոսյանն է. ՄԻՊ

Irina Abovyan

«ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ԱԹՍ». ՊՆ խոսնակ

Irina Abovyan

Եզդի երիտասարդը մնացել է առանց հարսնացու

Irina Abovyan

Արցախի համար հավաքված 150 մլն դոլարի 45 %-ը ԱՄՆ-ից է, 33 %-ը՝ ՀՀ-ից, 10 %-ը՝ ՌԴ-ից

Irina Abovyan