Հասարակություն

«Ես ուղղակի ապշած եմ». Նարեկ Հախնազարյանը կարանտինը կանցկացնի երևանյան հյուրանոցում

«Ես ուղղակի ապշած եմ». Նարեկ Հախնազարյանը կարանտինը կանցկացնի երևանյան հյուրանոցում

Sputnik Արմենիան գրում է․ Ճանաչված երաժիշտ Նարեկ Հախնազարյանը Sputnik Արմենիային պատմեց, թե ինչու է որոշել հատկապես արտակարգ դրության ժամանակ վերադառնալ Հայաստան, ինչ է պատրաստվում անել մեկուսացման երկու շաբաթվա ընթացքում:

Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մեկն է Ռուսաստանից չարտերային թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիներից, որոնք այժմ գտնվում են մեկուսացման պայմաններում:

Sputnik Արմենիան կապ հաստատեց նրա հետ՝ պարզելու, թե ինչպես է կազմակերպվել հարյուրավոր հայաստանցիների վերադարձը Հայաստան ու ինչպիսի պայմաններ են հայրենիքում առաջարկվել նրանց:

«Ես ուղղակի ապշած եմ հայկական կողմի կազմակերպվածությունից, ընդունելության այն մակարդակից, որին մենք արժանացանք: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Մեզ բերեցին Երևանի հյուրանոցներից մեկը՝ շատ հարմար, չնաշխարհիկ պայմաններով՝ թե՛ ուտելիքը, թե՛ մնացած ամեն ինչը»,- ասաց նա:

Հախնազարյանը հայտնեց, որ սեփական քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունք չի տեսել աշխարհի այլ երկրներում:

Ճանաչված երաժիշտն ասաց նաև, որ իրեն հայտնի չեն դեպքեր, երբ հյուրանոցի մի համարում մեկից ավելի մարդ տեղավորված լինեն՝ բացառությամբ ընտանիքի անդամների:

«Եթե համարները չէին բավարարում, մնացածներին տեղափոխում էին այլ հյուրանոց»,- ասաց նա:

Հախնազարյանի խոսքով` հյուրանոցի համարներից դուրս գալ չի թույլատրվում, ամբողջ անձնակազմն աշխատում է պաշտպանիչ հագուստով ու հատուկ միջոցներով:

Կարդացեք նաեվ

Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ. Արցախի նախագահ

Irina Abovyan

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. 1 օր ջուր չի լինելու

Irina Abovyan

Ո՞վ է «յաշիկների» ուղեկցությամբ առանց համարանիշի Սև BMW-ի վարորդը․ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ

Irina Abovyan

Ցավոք մեր մեջ վամպիրները շատ-շատ են․ Լյուսյա Հակոբյան

Irina Abovyan

ԱՆՏՆՕՐԵՆ ՎԻՃԱԿ՝ «ՅՈՒՔՈՄՈՒՄ»․«ՏԱՇԻՐՆ» ՈՒ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԴԻՄԱԴՐՈՒՄ ԵՆ

Irina Abovyan

ՑՈՐԵՆԸ ԻՆՉՊԵՍ ԱՃԵՑՆԵԼ ,Զատիկի Դեկորներ

Irina Abovyan