Հասարակություն

30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը կաջակցի Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին:

Ընկերության կողմից 30 հազար եվրո ընդհանուր ծավալով տրամադրված միջոցները կուղղվեն 2019-2020 ուսումնական տարվա վարձավճարները վճարելուն:

Ամբողջ աշխարհում և Հայաստանում այս օրերին ստեղծվել է բարդ իրավիճակ, որից անմասն չեն մնում նաև բազմաթիվ ուսանողներ: Մեզ համար որակյալ կրթությունը արժեք է, և մենք մեր հնարավորությունների սահմաններում մշտապես աջակցել ու աջակցելու ենք բազմաթիվ ուսանողների` կրթություն ստանալու հարցում:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ դեռևս 2019թ.-ի գարնանը մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք, ըստ որի «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը 3 տարվա կտրվածքով ընկերության շահույթից  40 հազար եվրո  ներդրում պետք է կատարեր համալսարանի կրթական տարբեր նախագծերում։

Բայց, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մենք վերաուղղեցինք մեր աջակցությունը՝ մեկնարկելով ուսանողներին աջակցելու այս ծրագիրը: Հույս ունենք, որ ստեղծված իրավիճակը շուտով կմնա անցյալում։

«ԱմունդիԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը հիմնադրել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը: «ԱմունդիԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը Հայաստանում գործող 2 կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկն է:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Զինվորից անընդհատ գումար են վերցրել, հետո 2 կրակոցով սպանել․ ծնողները մանրամասներ են հայտնում

Irina Abovyan

Ինչ է Ձեզ սպասվում մայիսի վերջին 10 օրերին. Ընտրեք քարտերց մեկը և պարզեք

Irina Abovyan

Աշխարհում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 60 հազարը

Irina Abovyan

Վարորդները՝ ոստիկանության ծածուկ ծառայության մասին

Gevorg Kazaryan

Կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 3 միլիոնի

Irina Abovyan

Մոտ երկու շաբաթ առաջ կորոնավիրուսը փորձեց վնասել ինձ․ հայ երիտասարդը կիսվում է իր փորձառությունով

Irina Abovyan