Հասարակություն

Վարչապետի աղջկա հայցն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի. դատական նիստը՝ ապրիլի 23-ին

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով առաջին դատական նիստը նշանակել է ապրիլի 23-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի դեմ ներկայացրած հայցով պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Սամսոնյանին հրապարակայնորեն հերքել Շուշան Փաշինյանի հասցեին հրապարակված զրպարտություն համարվող տեղեկությունները։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ երևանյան ռեստորաններից մեկից վարչապետը հաճախակի 1 կիլոգրամը 3000 դոլարով ձկնկիթ է գնում իր դուստրերի համար։

Այդ գրառումից հետո Ն. Սամսոնյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու հատկանիշներով:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Անհավատարիմ կնոջ 15 նշան

Irina Abovyan

Արևելյան ուղղությամբ ժամը 6:45-ի սահմաններում հակառակորդի ԱԹՍ է խոցվել

Irina Abovyan

Հոսանքազրկումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

Irina Abovyan

Հայ զինվորների կոչը Շուշիից

Irina Abovyan

Ազատվել բորբոքումից, անեմիայից, դիաբետից, գաստրիտից և այլ 25 հիվանդություններից կօգնի այս հզոր խոտաբույսը

Irina Abovyan

Հեռախոսազրույց եմ ունեցել Սեմյոն Պեգովի հետ. նա ևս զայրացած է այս ակնհայտ կեղծ տեղեկատվությունից․ Վահրամ Պողոսյան

Irina Abovyan