Քաղաքականություն

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների պայմանավորվածությունը բանակի թեստավորման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով հենց նոր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը:

Այն համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և նմուշառման համակարգով։ Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները:

Թիրախային խմբերում իրականացվող հետազոտությունները մեծապես կնպաստեն կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանն ու զգալիորեն կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը:

մանրամասները տեսանյութով կներկայացնենք առաջիկա ժամերի ընթացքում

Կարդացեք նաեվ

ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այսօրվա հայտարարություններն ու գնահատականները խիստ ուշագրավ էին և կարևոր, քանի որ… Արմեն Աշոտյան

Irina Abovyan

Իտալիայում, Իսպանիայում և Գերմանիայում կորոնավիրուսով ամենամեծ թվով վարակվածներն են Եվրոպայում

Irina Abovyan

Սերժին Այնպիսի Հարց Տվին․ որ Մխկտաց․ Ողջ ազգը սա է դիտում

Irina Abovyan

Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Irina Abovyan

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԱՄԵՆԱՈՒՇԱԳՐԱՎ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ․ սթափվեք, քիչ է մնացել ․․․

Irina Abovyan

Փողի ծերը տենում եք լռում եք,էտ չեք,Նիկոլը ինչ անումա ,լավա անում

Irina Abovyan