Հասարակություն

Թոքերի արհեստական օդափոխման 10 սարք է վերանորգվել․ անհրաժեշտության դեպքում կշահագործվի. նախարար (տեսանյութ)

ՀՀ  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր հրավիրված ասուլիսն սկսեց կորոնավիրուսով հիվանդների թվի նվազման և առողջացածների թվի ավելացման վերաբերյալ լավ լուրով:

Նախարարն արձանագրեց՝ սա պարետատան արդյունավետ աշխատանքի և մեր քաղաքացիների ճշգրիտ արձագանքների արդյունք է:

Այնուհետև նախարարը խոսեց թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ նորությունների մասին: 

Ասաց, որ 280–ից ավելի նամակներ են ստացել, որոնք ուսումնասիրվել և դասակարգվել են, տարբեր տեղերից հայտնաբերված և տրամադրված 10 սարք կա, որոնք վերանորգվել են և անհրաժեշտության դեպքում ենթակա են շահագործման.

«Այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում, մենք շարունակում ենք զանգեր ու նամակներ ստանալ այս կամ այն տեղում դուրս գրված կամ որևէ մեկի տանը կամ հիվանդանոցում չշահագործվող սարքերի մասին, որոնք տրամադրում ենք ինժեներական քաղաքին․ վերանորգում են և բերում աշխատանքային վիճակի»:

Նախարարն ասաց, որ արտերկրից ևս արձագանքներ ստանում են, մարդիկ պատրաստակամություն են հայտնում օժանդակելու մեր ինժեներներին:

Արշակյանն ընդգծեց, որ թոքերի արհեստական օդափոխման սարքերը պետք է ունենան արձագանքման համակարգեր, տարբեր տեսակի տպիչներ, սենսորներ, որոնք գնահատում են պացիենտի վիճակը և գործում են ըստ դրա, որպեսզի հիվանդների կյանքին վտանգ չսպառնա:

«Այդ սարքը ամբողջապես փոխարինում է շնչառական համակարգին և պետք է անհրաժեշտության դեպքում կանգ առնի, և որպես ինդիկատորը բժիշկներին տեղեկացնի այս կամ այն իրավիճակի մասին, անհրաժեշտության դեպքում նույնիսկ անջատվի»:

Սրա նախատիպի պատրաստումը կտևի մի քանի ամիս,-ասաց Արշակյանը՝ շեշտելով, որ հիմա աշխատում են նախագծման վրա, փորձելու են մրցակցային մեխանիզմներ կիրառել․ այնունամենայնիվ վստահեցրեց՝ սարքավորումների արտադրության համար կա բավարար ներուժ:

Նաև արձանագրեց, որ Հայաստանում առկա արտադրական հզորությունները, գործարանները, ինժեներական կայացած ընկերությունները, համալսարանները գիտահետազոտական խմբերը, ինստիտուտները պատրաստակամություն են հայտնել միանալ թոքերի օդափոխման սարքերի նախագծման թեստավորման լաբորատոր փորձարկումների պահեստամասերի և այլ բաղադրիչների արտադրությանը և ներկրմանը:

Նախարարության կողմից հայտարարված կորնավիրուսի հետևանքները չեզոքացնող կամ զսպող գաղափարների դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ նախարարն ասաց, որ այս պահին հանձնաժողովը գնահատում է գաղափարները, որպեսզի գտնի հաղթողներին:

Ստացել են 133 հայտ, որոնցից 37-ը գաղափարի, 58-ը՝ մշակման և 37-ը կիրառման փուլերում են:  Հաղթողները հայտնի կդառնան այսօր կամ վաղը:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային առևտրին, նախարարն ասաց, որ ամբողջ շրջանառությունը գրեթե եռապատկվել է: Բազմապատկվել է նաև օնլայն դրամական միջոցների շրջանառությունը։

Դրամաշնորհները չեն սահմանափակվելու ծրագրային գործիքներով, -վստահեցրեց նախարարը և հավելեց, որ դրամաշորհների ծրագրերը  լինելու են շարունակական:

Ինչ վերաբերում է «Հայ փոստ»-ի աշխատանքին, նախարարն ասաց, որ արդեն իսկ 215 հազար թոշակառուների թոշակներ առաքվել են իրենց բնակարաններ, ինչպես նաև խոցելի խմբերից 87 հազար նպաստառու ընտանիքների նպաստները:

Փոստատարներին ոստիկաններ են ուղեկցել ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ռազմարդյունաբերության համալիրը այս օրերին իր ամբողջ թափով աշխատում է,- վստահեցրեց նախարարը՝ հավելելով, որ համալիրը մտել է ակտիվ փուլ, և աշխատակիցները պետք է ներգրավվեն արտադրական գործընթացի մեջ:

Ինչ վերաբերում է արտաքին շուկաներ դուրս գալուն, նախարարն ասաց, որ հիմա գործիքներ են մշակվում, դրանք առաջիկայում կներկայացվեն վարչապետին, որպեսզի մենք մեր արտադրությամբ կարողանանք ներկայանալ արտերկրում:

Կարդացեք նաեվ

Ուղղաթիռով Գորիսից Երևան է տեղափոխվել երկրորդ հարկից ընկած 5-ամյա փոքրիկ

Irina Abovyan

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Irina Abovyan

Միայն ու միայն հաղթանակ, որքան էլ ծանր լինի. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Հալաբյան փողոցի հարակից տարածքում բազմահարկ շենքերի կառուցում է նախատեսվում․ տեսանյութ

Irina Abovyan

Նիկոլ Փաշինյանը բարևեց 93-ամյա տատիկին ու ախտահանեց ձեռքերը

Irina Abovyan

Արագածավան գյուղի 3 բնակիչներին դանակահարել է համագյուղացին

Irina Abovyan