Հասարակություն

Երեսունից ավելի խախտումներ ենք արձանագրել, որոնք ուղարկել ենք նաև Մակրոնին. Քոչարյանի փաստաբան

Երբ երկրորդ նախագահին հիվանդանոցից ոչ թե տուն են ուղարկում, այլ կալանավայր, այն օրերին, երբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի ղեկավարն աշխարհի պետություններին կոչ է անում ռիսկային խմբի մարդկանց ազատել կալանավայրերից, դա պետականորեն ծրագրված մահափորձ է։

Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ հայտարարել է Միջազգային քրեական դատարանի անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, ֆրանսահայ Սևակ Թորոսյանը եւ ավելացրել, իսկ եթե կորոնավիրուսի այս համավարակի ֆոնին, ինչ-որ բան պատահի Ռոբերտ Քոչարյանի հետ, դա կդառնա պետականորեն ծրագրված սպանություն։

«Երբ ՄԱԿ-ն ասում է, որ կալանավորներին պետք է տուն ուղարկել, Հայաստանի իշխանություններն անում են հակառակը։ Եթե Ռոբերտ Քոչարյանին որևէ բան պատահի այս ժամանակահատվածում, ես պատրաստ եմ դիմել Միջազգային քրեական դատարան, որպեսզի ՀՀ վարչապետին, արդարադատության նախարարին ու գործը քննող դատավորին, որը պետք է քննի խափանման միջոցի հարցը, կանչեն պատասխանատվության»։

Ֆրանսահայ փաստաբանի խոսքով, այն, ինչ կատարվում է ամբողջ աշխարհում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, ցույց է տալիս, որ պետությունները մարդկային կյանքն են համարում բարձրագույն արժեք, բայց, ցավոք, Հայաստանում կատարվում է հակառակը։

Սեւակ Թորոսյանը հիշեցրել է, որ անցած տարվա նոյեմբերին  երկու ժամ է մասնակցել Ռոբերտ Քորչարյանի ու մյուսների գործով դատավարությանը և հասկացել, որ այդ ամենը թատրոն է։

«Նույնիսկ այն, թե դատարանի դահլիճում ով որտեղ էր նստած, տուժողներն ինչի մասին էին խոսում, իրենց 30 տարիների կյանքն էին հիշում, մինչդեռ ես, որպես իրավաբան, դատարանում պետք է իրավաբանական լեզվով խոսեմ, մյուսներն էլ, բայց այնտեղ այդպիսի բան չտեսա», ասել է Ս․Թորոսյանը։

Հիշեցնենք, որ այդ դատական նիստից հետո փաստաբանն այլևս չի ներկայացել դատական մյուս նիստերին։

Սևակ Թորոսյանը համոզված է, որ իրավական տեսանկյունից այս դատավարությունն իրենք հաղթել են․ «Երեսունից ավել խախտումներ ենք արձանագրել, որոնք ուղարկել եմ եվրոպական մի շարք ինստիտուտներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին»։

Վերջին 1,5 ամսվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստի չկայանալու մասին, որը պայմանավորված է դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելով, Սեւակ Թորոսյանը նշել է․ «Եթե դատավորը չի կարողանում ներկայանալ դատական նիստին ու դատական նիստը չի կայանում, պետք է անձն ազատ արձակվի»։ Սևակ Թորոսյանը մի քանի անգամ շեշտել է, որ նախնական կալանքն ու պատիժը չի կարելի շփոթել։ «Քանի դեռ մարդու մեղքն ապացուցված չէ, նա անմեղ է», ասել է երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամը։

Իշխանության փափագը՝ ամեն գնով կալանքի տակ պահել Ռոբերտ Քոչարյանին, ըստ Սեւակ Թորոսյանի, ժողովրդավարության հետ որևէ աղերս չի կարող ունենալ։

Կարդացեք նաեվ

Կաղամբով նոր և շատ համեղ աղցան, որը պատրաստելու համար հարկավոր է ընդամենը 5 րոպե

Irina Abovyan

Գտա պապիս՝ Սեդրակ Սարգսի Քոչարյանի վկայականը․ Լևոն Քոչարյան

Irina Abovyan

Թեստ․ Ընտրեք բաժակը և կարդացեք ձեր բնավորության կարճ բնութագիրը

Irina Abovyan

ԹԵՍՏ. Ինչ եք նկատում առաջինը. թեստ, որը կբացահայտի բնավորության «թաքնված» կողմերը

Irina Abovyan

Ամենաուժեղ անհատականությունները համաձայն Կենդանակերպի նշանի

Irina Abovyan

Ադրբեջանական զինուժի կրակոցներից վիրավորվել է 2 զինծառայող, նաև՝ 14-ամյա երեխա

Irina Abovyan