Հասարակություն

Շատ համեղ վրացական խաչապուրի վրաց խոհարարից

Շատ համեղ վրացական խաչապուրի վրաց խոհարարից։

Եթե վաղուց եք փնտրում իսկական խաչապուրու բաղադրատոմս, ահա ձեզ այս բաղադատոմսը՝ վրաց խոհարարից։

Բաղադրիչներ`

1 բաժակ կեֆիր

3 բաժակ ալյուր

2 հավկիթ

1 թ/գ շաքարավազ

1 թ/գ աղ

1/2 թ/գ սոդա

1 ճ/գ բուսական յուղ

500 գր. չոր պանիր

Սերուցային կարագ պատրաստի խաչապուրիների երեսին քսելու համար:

Պատրաստումը`

Խառնում ենք կեֆիրն ու հավկիթները, ապա ավելացնում շաքարավազը, աղը, բուսական յուղը և կրկին խառնում:

Մաղելով ավելացնում ենք 2 բաժակ ալյուր սոդայի հետ: Խմորը խառնելու ընթացում դանդաղ ավելացնում ենք մնացած ալյուրը: Խմորը պետք է ստացվի փափուկ և էլաստիկ:

Խմորը դնում ենք  խորը ամանի մեջ, ծածկում սրբիչով և այդպես թողնում:

Լցոնը պատրաստելու համար քերած պանրին ավելացնում ենք 1 հավկիթ:

Խմորին երշիկի ձև ենք տալ և բաժանում ինը մասի:

Յուրաքանչյուր գունդը բացում ենք բլիթի նման:

Մեջտեղում լցնում ենք պանիրը, ձեռքով մի փոքր տարածում:

Ծայրերը իրար վրա ենք  բերում պարկի նման և հարթեցնում:

Խաչապուրիները կարող ենք եփել ինչպես ջեռոցում, այնպես էլ տապակի մեջ (առանց ձեթի կամ յուղի):

Եփելուց հետո, տաք վիճակում վրան քսում ենք սերուցքային կարագ:

Բարի ախորժակ:

Կարդացեք նաեվ

Արսեն Թորոսյանը այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ վերակենդանացման բաժանմունք

Irina Abovyan

Մայիսի 25-ը Կորած երեխաների միջազգային օրն է

Irina Abovyan

Կենդանակերպի ամենագեղեցիկ կանայք

Irina Abovyan

Համավարակ չկա, վիճակը ծանր չէ. սա ասողները ստո՞ւմ են. Արմեն Մուրադյանն արձագանքեց

Irina Abovyan

Փրկված զինծառայողներից Արմանի ծնողները խուլ ու համր են,նկարները ուղարկեցի

Irina Abovyan

Կորոնավիրուսից մահացած 10 անձանցից ամենաերիտասարդը 54-ամյա տղամարդ է, իսկ ամենատարեցը՝ 93-ամյա տղամարդ

Irina Abovyan