Հասարակություն

Ինչպես պատրաստել ժենգյալով հաց, որ բոլորն համից չկշտանան

Ինչպես պատրաստել ժենգյալով հաց, որ բոլորն համից չկշտանան:

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում ինչպես պատրաստել ժենգյալով հաց, որպեսզի այն պատրաստելիս բոլորը համից չկշտանան։

Ժենգյալով հացն արցախյան խոհանոցի ամենահայտնի ուտեստներից է: Ժենգյալով հացի պատրաստումը մի ամբողջ ծիսակարգ է, որն իր մեջ կրում է պատրաստման ընթացքում հարազատներին մի վայրում հավաքելու խորհուրդը։

Ժենգյալով հացը մոտ 25 տեսակի կանաչիներով պատրաստվող տափակ բլիթ է։

Ժենգյալով հացի խմորը պատրաստվում է ալյուրից, աղից և ջրից։

Հացի մեջ տեղադրվող կանաչիները կոչվում են ժենգյալ։

Ժենգյալով հացում օգտագործվող կանաչիներից են՝ կանաչ սոխը, կանաչ սխտորը, գինձը, կնձմնձուկը, ճռճռուկը, թրթնջուկը, ծտապաշարը, դաղձը, եղինջը, մանուշակի ծաղիկները, գառնականջը, խազազը, անանուխը, մշակովի դաղձը, սամիթը, սպանախը, սինձը, պտուտկունը, կտավատի երիտասարդ տերևները, ծիթենուկը, խաղողի երիտասարդ տերևները, տոպը, սիմսիմոկը, ուտիմ տիտիմը, պառավապորտը։

Ինչպես պատրաստել ժենգյալով հաց

Խմորի բաղադրությունը

Ջուր – 0,3 լ

Ալյուր -1 կգ

Խմորիչ – 1 ճաշի գդալ

Աղ – 1 ճաշի գդալ

Հունցել այնքան, որ ստացվի պնդոտ, բայց փափուկ խմոր: Ծածկել սրբիչով, թողնել տաք տեղում մոտ կես ժամ։

Պատրաստման եղանակը

Նախքան կանաչիները հացի մեջ տեղադրելը, նրանք մանր կտրատվում են, և նրանց ավելացվում է աղ, ձեթ և պղպեղ։

Բարակ շերտով բացված խմորը լցոնում են գրեթե 25 տեսակի մանր կտրատված վայրի կանաչիներից բուսական յուղով պատրաստված միջուկով։

Թխում են սաջ կոչվող տաքացված ջեռոցում մի քանի րոպե՝ մոտ 10։

Ինչպես պատրաստել ժենգյալով հաց

Կտրատված կանաչին ավելացվում է խմորի մեջ, խմորի եզրերը փակվում, և ապա այն թխվում է կրակին դրված «սաջ» կոչվող երկաթե կտորի վրա։

Ժենգյալով հացը կարելի է մատուցել կարմիր գինու կամ թանի հետ։

Կարդացեք նաեվ

«Չգիտեմ, թե ումից եմ վարակվել». բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ

Irina Abovyan

Մահաբեր վիրուսը մեր կողքին է․ Նիկոլ Փաշինյան

Irina Abovyan

Ամուսինները, ովքեր միասին ապրել են 51 տարի, մահացել են կորոնավիրուսից ՝ վեց րոպե տարբերությամբ

Irina Abovyan

Ունենք կորոնավիրուսով վարակման 330, մահվան՝ 7 դեպք

Irina Abovyan

Այսօրվանից դադարեցվում է Երևան-Գյումրի արագընթաց գնացքի աշխատանքը. ՏԿԵ նախարարի տեղակալ

Irina Abovyan

Նույնիսկ ամենապարզ #հավի_թևիկները կարելի է պատրաստել այնպես

Irina Abovyan