Հասարակություն

Դիրքում նռնակ է պայթել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ այս տարվա ապրիլի 4-ին ՊԲ զորամասերից մեկում սպանված ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանին կյանքից դիտավորությամբ զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը:

«Ժողովուրդ» օրաթերթին զինվորի մահվան դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ մինչ Գարեգին Բաբակեխյանին սպանելը նրա վրա նռնակ են նետել ապրիլի 4-ին ՊԲ զորամասում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների մոտ հարուցված քրեական գործով նախնական տվյալներ են եղել, որ դիրքում նռնակ է պայթել:

Ըստ նախնական վարկածի՝ Գարեգին Բաբակեխյանի մահվան գործով ձերբակալված ժամկետային զինծառայողը դիրքում հերթապահության ժամանակ մի ակնթարթ քնել է, որից հետո արթնացել է և տեսելնելով զինվորին՝ մտածել է, թե հակառակորդն է, ու նռնակը նետել է նրա ուղղությամբ: Այդ զինվորը եղել է Գարեգին Բաբակեխյանը: Ավելի ուշ, տեսնելով, որ նռնակի պայթելուց վիրավորվել է իր ծառայակից ընկերը, մտածել է, որ նրան վիրավորելու համար իրեն են մեղադրելու, որոշել է հետքերը թաքցնելու համար կրակել նրա կզակից` այդպիսով տպավորություն ստեղծելով, թե, իբր, Գարեգին Բաբակեխյանը ինքնասպան է եղել: Այժմ ձերբակալված ժամկետային զինծառայողը ասում է, թե նման բան չի եղել, սակայն դիրքում եղել են զինվորներ, որոնք, ըստ «ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի, գործով կարեւոր վկաներ են և հարուցված քրեական գործով իրարամերժ ցուցմունքներ են տվել»:

Կարդացեք նաեվ

Արցախից Հայաստան տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68 000 դրամ. Փաշինյան

Irina Abovyan

4 մլն՝ Հովիկ Աբրահամյանի որդուց

Irina Abovyan

Կենդանակերպի 5 ամենահիասքանչ ներկայացուցիչները

Irina Abovyan

Երևանի Կենտրոնում վաղը վթարային ջրանջատում կլինի

Irina Abovyan

Նռան 8 օգտակար և բուժիչ հատկությունները

Irina Abovyan

Հայաստանում կորոնավիրուսից մահացած 6 պացիենտներից մեկը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Irina Abovyan