Հասարակություն

Covid-19-ի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր, Երևանում. Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն․ Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր՝ ժամը 14:00-ին։

«Այսօր ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն, կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստվող խմբի կազմը: Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր՝ ժամը 14:00-ին, Երևանում, և պատրաստ կլինի ընդունել առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն: Նմուշառումը կկատարեն ՀՀ ԶՈւ, իսկ հետազոտությունը՝ ՌԴ ԶՈւ մասնագետները», – ասված է գրառման մեջ:

Կարդացեք նաեվ

Ջրհոսնե՛ր, դուք հատուկ առաքելություն ունեք այս աշխարհում. դուք պետք է իմանաք սրա մասին

Irina Abovyan

Կենդանակերպի 6 նշաններ որոնք միշտ սիրում են և իսկապես են սիրում

Irina Abovyan

Երևանի քաղաքապետարանը ախտահանում է հանրային տրանսպորտը՝ մետրոն…

Irina Abovyan

Դոլարի փոխարժեքի վերելքը չի դադարում. Եվրոն նույնպես թանկացել է

Irina Abovyan

Մոռացեք հազի ու բրոնխիտի մասին. բնական հրաշք դեղամիջոց

Irina Abovyan

«Սա շատ կարևոր լուր է, բայց ամեն ինչ հիանալի չէ». Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan