Քաղաքականություն

Սրանով ջնջխելու եք ազատ խոսքն ու երկրի բնապահպանական անվտանգությունը․ Նաիրա Զոհրաբյան

Էս նախագիծը չբերեք խորհրդարան
Սրանով ջնջխելու եք ազատ խոսքն ու երկրի բնապահպանական անվտանգությունը

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծի վերաբերյալ
6 ապրիլի, 2020

2020թ․ ապրիլի 2-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Նախագծի համաձայն՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։

Նախագծի շրջանառման առաջին իսկ օրից քաղաքացիական հասարակությունը բարձրաձայնում է այս նախաձեռնությանն առնչվող խնդիրները՝ կոչ անելով նախագծի հեղինակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը զերծ մնալ գաղտնիություն սահմանող այս դրույթից։
Մասնավորապես,
• Առաջարկվող նախաձեռնությունը հակասում է Օրհուսի կոնվենցիային։ Նախագծի հիմնավորման մեջ հեղինակները հղում են անում Կոնվենցիային՝ դրանից կատարելով մեջբերում` սխալ թարգմանությամբ եւ ընտրողաբար (հոդված 4, 4 կետ, h ենթակետ)։ Կոնվենցիայում խոսվում է բացառապես այն տեղեկատվության հնարավոր սահմանափակման մասին, որը վերաբերում է հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին։ Մինչդեռ, նախագծի ձեւակերպմամբ ստացվում է, որ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկատվություն կարող է սահմանափակվել։
• Այս սահմանափակման հիմքով ստացվում է, որ լրագրողների, քաղաքացիական հասարակության՝ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկություն ստանալու հարցում, որն այս գերատեսչությունը կհամարի բացասական ազդեցություն ունեցող, կարող է մերժվել։
• Նախագիծը մշակվել է առանց ոլորտում գործող քաղ. հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ մինչ օրս դրա շուրջ հանրային պատշաճ քննարկում չի կազմակերպվել։
• Այս փոփոխությունը խախտում է ՀՀ Կառավարության որդեգրած թափանցիկության սկզբունքը եւ սահմանափակում բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ու հանրային վերահսկողությունը։

Ելնելով վերոգրյալից՝ մենք՝ 230-ից ավելի ՔՀԿ-ներ միավորող ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներս, ՀՀ Կառավարությունից պահանջում ենք անհապաղ չեղարկել նախագիծը եւ չներկայացնել Ազգային ժողով հետագա քննարկումների, քանի որ այն չի համապատասխանում տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորող ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորություններից բխող պահանջներին։

Էս նախագիծը չբերեք խորհրդարանՍրանով ջնջխելու եք ազատ խոսքն ու երկրի բնապահպանական անվտանգությունըԱլԳ ՔՀՖ Հայաստանի…

Posted by Naira Zohrabyan on Tuesday, April 7, 2020

Կարդացեք նաեվ

Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ-ում բուժզննություն է անցնում

Irina Abovyan

Մոսկվան Ծառուկյանի խելքը կերավ և խաբեց․ ԲՀԿ-ն սխալ հաշվարկ արեց

Irina Abovyan

Ուղարկեք ԱԱԾ-ի պադվալ. Փաշինյանը կրկին չիստկա է անում

Irina Abovyan

Ծառուկյանին վերջում մատաղ են անելու. Լեդի հակոբի ցնցող հայտարարությունը

Irina Abovyan

Սպասում էիք, 112 հազար մարդ 9-րդ աջակցության դիմումը սխալ լրացնի, ձեզ քրֆի, նոր հիշեի՞ք, որ ՀԾՀ-ի տեղը կարելի է ընդամենը գրել «սոցքարտ»

Irina Abovyan

ՍԵՎ ԱՄՊԵՐ ԹՈւՐՔԻԱՅԻ ԳԼԽԻՆ․ Երեվանը պատրաստ է ակտիվ քայլերի․ Թուրքիան դառնում է Իսրայելի գլխացավանքը

Irina Abovyan