Հասարակություն

Վաղ թե ուշ կորոնավիրուսով վարակվելու են բոլոր մարդիկ

Վաղ թե ուշ կորոնավիրուսով վարակվելու եւ առողջանալու են բոլոր մարդիկ. մարդկության 80 տոկոսը ոչ մի ախտանիշ չի ունենալու, իսկ մնացյալ 20 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանալու է միջին, ծանր կամ կրիտիկական ձեւով: Այսպիսի կարծիք է հայտնել Թբիլիսիի Համալսարանական առաջին կլինիկայի տնօրեն Լեւան Ռաթիանին, փոխանցում է newsgeorgia.ge-ն:

«Մեր կլինիկան մյուս կլինիկաներից տարբերվում է նրանով, որ մենք ոչ միայն պացիենտներին ենք բուժում, այլեւ այս հիվանդության մասին տեղեկություններ ենք ստանում եւ փոխանցում: Ո՛չ ինձ համար, ո՛չ աշխարհի առաջատար գիտնականների համար այս վիրուսի ստրատեգիան դեռեւս պարզ չէ: Միայն մեկ բան գիտենք, որ սա հիվանդություն է, որով պետք է հիվանդանան բոլորը, ամբողջ մարդկությունը: 80 տոկոսը ակլինիկական ձեւով, իսկ 20 տոկոսը կհիվանդանա միջին, ծանր եւ կրիտիկական ձեւով»,- ասել է Ռաթիանին:

Նա հիշեցրել է, որ այսօր շատ է խոսվում ԲՑԺ պատվաստանյութի մասին, որը, ըստ տարածված կարծիքի, օգնում է հեշտ տանել կորոնավիրուսով վարակումը: Վրաստանը երկրներից մեկն է, որտեղ այդ պատվաստումը պարտադիր է, եւ Ռաթիանին հույս ունի, որ դա Վրաստանի քաղաքացիներին կօգնի խուսափել կորոնավիրուսի հետեւանքով բարդություններից:

Ներկայումս Համալսարանական կլինիկայում է 66 պացիենտ, որոնցից 52-ը վարակված է կորոնավիրուսով: Ռաթիանիի խոսքով՝ նրանց վիճակը կայուն է: 6 պացիենտ վերակենդանացման բաժանմունքում է, իսկ նրանցից 3-ին միացված է արհեստական շնչառության սարք:

Կարդացեք նաեվ

Երթուղայինի վարորդը ընտանիքին կերակրում է օրվա եկամտով, ասում են 1 ամիս ղեկին մի նստի, բա ընտանիքը ո՞նց պահի. Սոցիոլոգ

Irina Abovyan

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

Irina Abovyan

Մեռնեմ ջանիդ, դու չմտածես՝ ինչքան էլ խաբեն, մենք քեզ ազգովի հավատում և սպասում ենք․ Ազգովի աղոթում ենք

Irina Abovyan

Կենդանակերպի նշանների թերությունները

Irina Abovyan

Ադրբեջանը ինչ-որ մի բան է նախապատրաստում. նավթի գործոնը ստիպում է Բաքվի ռեժիմին շտապել

Irina Abovyan

Քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակումից 40 օր անց կրկին ախտորոշվել է Covid-19

Irina Abovyan