Հասարակություն

Facebook-ը կհետևի մարդկանց տեղաշարժին. vesti.ru

Facebook սոցիալական ցանցը ԱՄՆ-ի տարածքում տվյալներ է հավաքելու օգտատերերի տեղաշարժի մասին՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում: Այդ մասին ընկերությունը հայտնել է իր կայքում:

ԱՄՆ-ի տարածքում օգտատերերի գտնվելու վայրի մասին տվյալները Facebook-ը տրամադրելու է դաշնային և տեղական իշխանություններին: Տեղեկատվությունն անանուն բնույթ է կրելու և օգտագործվելու է  վիճակագրական տվյալների կազմման, ինչպես նաև վարակի տարածման դեմ պայքարի մեթոդների մշակման համար: Տվյալները նաև ընդհանուր բնույթ են կրելու՝ քաղաքի ներսում և քաղաքից դուրս տեղաշարժի մասին:

Ըստ Facebook-ի ղեկավարության՝ այդպիսի տեղեկությունները հնարավորություն կտան իշխանություններին ավելի հեշտ հետևելու բնակչության կողմից սոցիալական հեռավորության պահպանման պահանջների կատարմանը և պարզելու, թե խնդրին ինչքան լուրջ են մոտենում:Ի դեպ Facebook-ը միակ տեխնոլոգիական ընկերությունը չէ, որն իր գործիքակազմով միացել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարին: Google-ը այժմ մշակում է անալոգիական ծրագիր, որով հնարավոր կլինի պարզել, թե մարդիկ ինչպես են աշխատում և արդյոք պահպանում են սոցիալակն հեռավարության անհրաժեշտ կանոնները: Microsoft-ն էլ  մշակում է chat-bots-եր և հանրային առողջության այլ գործիքներ, ներառյալ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները:

Կարդացեք նաեվ

Կորոնավիրուսի համավարակի զարգացման երեք սցենար կա. մասնագետ

Irina Abovyan

Կենդանակերպի նշաններ, որոնք ունեն ներքին հզոր ուժ

Irina Abovyan

Նախարար Արայիկ Հարությունյանը միացել է «Միայն դիմակով» արշավին

Irina Abovyan

Քաղաքացին անցել էր Կիևյան կամրջի ճաղավանդակի մյուս կողմը և սպառնում էր ինքնասպան լինել

Irina Abovyan

Տասը միջոց՝ աշխատավայրում երջանիկ զգալու համար

Irina Abovyan

Ձեր ընտրած հրեշտակը ահա թե ինչ կասի ձեզ

Irina Abovyan