Հասարակություն

«Դիարբեքիրում ինչո՞ւ է 27 օրում ընդամենը 500 թեստավորում արվել». Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրի շրջանից ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանն անհանգստություն է հայտնել Դիարբեքիրում կատարված քչաքանակ թեստավորումների կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, նա Թուրքիայի առողջապահության նախարարին ուղղված հարցադիմում է ներկայացրել մեջլիս: Հարցման հայ պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչու է մարտի 11-ին (Թուրքիայում կորոնավիրուս 1-ին դեպքի հայտարարման օրը) հաջորդած 27 օրվա ընթացքում քրդաբնակ Դիարբեքիրում ընդամնենը 500 թեստավորում արվել։ Եվ դա այն դեպքում, երբ իր տեղեկություններով այդ քաղաքում բավական տարածում ունեն կորոնավիրուսի դեպքերը:

«Վարակի տարածումից մահեր գրանցած մոտ 2 մլն բնակչություն ունեցող Դիարբեքիր քաղաքում այդքան քիչ քանակությամբ թեստավորում անելն անհասկանալի է»,- ասել է Փայլանը:

Հարցադիմումի մեջ Փայլանը թուրք նախարարից հետաքրքրվել է, թե արդյոք խտրականություն է դրվում տարբեր նահանգների միջև երբ թեստեր են բաժանվում, ինչպես նաև հարցրել, թե երբ արագ թեստերն անվճար կլինեն քաքացիների համար։

Թուրքական աղբյուրը նշում է նաև, որ  Թուրքիայի բժշկական ասոցիացիան ևս կասկածի տակ էր դրել Դիարբեքիրի վերաբերյալ պաշտոնական տվյալները՝ նշելով, որ առողջապահության նախարարը հայտարարել էր, որ քաղաքում կորոնավիրուսից մահ չի արձանագրվել, այնինչ այդ պահի դրությամբ եղել է առնվազն  5 մահ:

Նշենք, որ մինչ այժմ Թուրքիայի ամբողջ տարածքում կատարվել է 202.845 թեստավորում:

Կարդացեք նաեվ

Մեկնարկել է արցախցիներին 300.000 դրամ սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Irina Abovyan

Զատիկին ձվերը սոխի կեղևով ներկելու ամենահեշտ միջոցը․․․Պահպանեք այն և կիրառեք ամեն տարի

Irina Abovyan

Ղրղզստանը բացել է սահմանները Հայաստանի եւ եւս 30 երկրների քաղաքացիների համար

Irina Abovyan

Գետնանուշի օգտակար և վնասակար հատկությունները

Irina Abovyan

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն աճել են 557-ով, 709 հիվանդ առողջացել է

Irina Abovyan

Տեսանյութ. Փիղը փորձել է կնճիթով հանել Playboy-ի մոդելի լողազգեստը և մերկացրել է նրա կուրծքը

Irina Abovyan