Հասարակություն

Սերն ու կարանտինը. Վրաստանում առաջարկություն անելու պահին 7 անձ տուգանվել է

Սիրո խոստովանությունը «թանկ է նստել» Ղարաջալա գյուղի բնակիչներից մեկի վրա: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։

Տղան՝ իր 5 ընկերների հետ որոշել է սիրած աղջկան առաջարկություն անել: Անակնկալի ընթացքում ոստիկանություն է մոտեցել: «Ձեռք խնդրելու» արարողության բոլոր 7 մասնակիցները տուգանվել են:

Տղաներն ասում են, որ պարետային ժամի կարգը չեն խախտել: Դրսում եղել են ժամը 20:00-ին: Ոստիկանությունը, հավանաբար խախտում է համարել 3-ից ավելի մարդու ներկայությունը մեկ վայրում: Գյուղի հրապարակում սրտի տեսքով կրակ են վառել:

7 հոգու համար տուգանքի ընդհանուր գումարը 21000լարի է (մոտ 7000 դոլար). Ընդհանուր կարանտինի կարգն առաջին անգամ խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 3000 լարիով: Տուգանված երիտասարդների ծնողներն արդեն ասել են, որ հրաժարվում են վճարել, քանի որ նման գումարներ չունեն ու որոշումը բողոքարկելու են դատարանում:

Կարդացեք նաեվ

Ազատվեք ժանգոտ նստվածքից՝ ընդամենը 2 բաղադրիչի օգնությամբ

Irina Abovyan

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա համար

Irina Abovyan

Երկու օր առաջվա դրությամբ ունենք շաքարավազի՝ 201 օրվա, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա պաշար․ վարչապետ (տեսանյութ)

Irina Abovyan

Ընտրեք ժամերից մեկը և պարզեք թե ինչ է մասին է Ձեզ ուզում զգուշացնել տիեզերքը

Irina Abovyan

Լոնդոնում ադրբեջանցիները հարձակվել են բողոքի ցույց անող հայերի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Գազ չի լինելու

Irina Abovyan