Հասարակություն

Առաջիկա օրերին 12-15 աստիճանով ջերմաստիճանը նվազելու է

Ապրիլի 8-9-ը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին՝ -2․․․-3 աստիճան ցուրտ։
Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 7-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 9-10-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 7-ի ցերեկը, 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 8-10-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդացեք նաեվ

Կորոնավիրուսի հաղթահարմանն աջակցության» հաշվի մուտքերը կազմել են 822 մլն 549 հազ. 779.5 դրամ

Irina Abovyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հեռուստատեսային ուղերձով

Irina Abovyan

Մեկնարկել է արցախցիներին 300.000 դրամ սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Irina Abovyan

Հնդկաձավարի պատրաստման յուրահատուկ տարբերակ

Irina Abovyan

Բացառիկ լուսանկարներ Դավիթ Տոնոյանի գեղեցիկ ընտանիքից

Irina Abovyan

Փաշինյանը դստեր՝ Շուշանի հետ այցելել է Տավուշ, հարգանքի տուրք մատուցել զոհված հերոսների հիշատակին

Irina Abovyan