Հասարակություն

Գերմանիայում 11-ից 50 աշխատող ունեցող ձեռնարկությունները կկարողանան վարկեր ստանալ մինչև 500.000 եվրոյի չափով և որպես երաշխավոր 90 տոկոսով հանդես է գալիս պետությունը. Գերմանիայում ապրող հայեր

Գերմանիայում, այլ երկրների համեմատությամբ, կորոնավիրուսից մահացությունների թիվը ցածր է: Առողջապահության նախարարությանը խորհրդատվական սկզբունքով աջակցող «Ռոբերտ Կոխ» ինստիտուտի փոխանցմամբ՝ Գերմանիայում, վարակվածների ընդհանուր թիվը 99 225 է։ Մահացել է 1607 հոգի։

Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Էմին Խաչատրյանի փոխանցմամբ՝ միջոցառումները, հավաքույթներն արգելված են։ Ազատ ժամանակն անցկացնելու համար նախատեսված վայրերը փակ են, սակայն ռեստորանները գործում են, ուտելիք են առաքում, անգամ մարդը կարող է գնալ ու պատվերն անձամբ վերցնել, բայց ոչ՝ նստել ու տեղում սնվել։

«Մարդիկ այստեղ կարգապահ են, օրենքները հարգում են։ Տուգանքների գները շատ բարձր են։ Օրինակ, արտակարգ դրության ռեժիմը խախտելու դեպքում 25.000 եվրո տուգանք է հասնում։ Եթե որևէ օրենք է այստեղ ընդունվում, մարդկանց 90 տոկոսը մեկ մարդու պես ենթարկվում է։

Օրինակ, եթե այստեղ որոշեն, որ պետք է տնից շտապ դուրս գալու դեպքում թղթին գրեն, թե ուր են գնում, բոլորը լուռ կկատարեն այդ պահանջը։

Մարդիկ խանութ գնալիս պարտաճանաչորեն 1,5 մետր հեռավորություն են պահպանում, դրամարկղը պոլիէթիլենով փակված է, վաճառողներն էլ բժշկական դիմակներով ու ձեռնոցներով են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էմին Խաչատրյանը։

Նաիրա Պողոսյանի հաղորդմամբ էլ՝ Գերմանիայում երկու անձից ավելի չեն կարող դուրս գալ տնից, ավելին՝ նրանք պետք է ընտանիքի անդամ լինեն։

«Փակ են ուսումնական հաստատությունները, առցանց դասեր են իրականացվում։ Խորհուրդ են տալիս տնից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում, խանութ, դեղատուն, բժշկի գնալիս՝ չմոռանալ պահպանել 1,5 մետր հեռավորությունը»,- հավելեց Նաիրա Պողոսյանը։

Նրանց փոխանցմամբ՝ փոքր և միջին բիզնեսի համար արագ վարկավորման լրացուցիչ ծրագիր է մշակել Գերմանիայի կառավարությունը։ Այս ծրագրի շրջանակներում 11-ից 50 աշխատող ունեցող ձեռնարկություններն այժմ կկարողանան բանկերից վարկեր ստանալ մինչև 500.000 եվրո գումարի չափով և որպես երաշխավոր 90 տոկոսով հանդես է գալիս պետությունը։ 50-250 աշխատատեղ ունեցող ընկերությունն էլ վարկեր կստանան 800.000 եվրոյի չափով։

Նոր վարկային ծրագրի իմաստն այն է, որ փոքր և միջին ձեռնարկություններին հնարավորություն ընձեռեն գոյատևել ծանր ժամանակներում։ «Շատ ֆիրմաներ կան, որ փակ են, տարբեր պատճառներով չեն կարողանում իրենց արտադրանքը Գերմանիայից դուրս հանել, իսկ աշխատողները տանն են կամ մի քանի ժամ են աշխատում շաբաթվա մեջ և ստանում են աշխատավարձի 67 տոկոսը՝ եթե ընտանիք ունեն, իսկ եթե միայնակ են, ապա 60 տոկոսը։ Բայց շատ բան կախված է ընկերությունից․ օրինակ՝ Mersedes, Volkswagen, Opel, Skoda ընկերությունները նույնպես փակ են, բայց աշխատողները ստանում են իրենց ամբողջական աշխատավարձը՝ ընկերության հաշվին»,- նկատեց Էմին Խաչատրյանը։

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Ինչպես ինքնուրույն պարզել` կորոնավիրուսով վարակվա՞ծ ես, թե՞ ոչ

Irina Abovyan

Ահա, թե ինչու է վտանգավոր եփելուց առաջ միսը լվանալը. մի քանի խորհուրդ մասնագետից

Irina Abovyan

Սոյա պարունակող մթերքները վտանգավոր են առողջության համար

Irina Abovyan

Քաղաքացիները հեռախոսի լապտերներով միացան լուսավառ ոգեկոչման րոպեին

Irina Abovyan

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

Irina Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 458 նոր դեպք, 152 առողջացում

Irina Abovyan