Քաղաքականություն

Հանրային խորհուրդը կդառնա վարչապետին ենթակա կառույց ու կֆինանսավորվի

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում օրենսդրական նախաձեռնություն է շրջանառվում, որով առաջարկվում է փոփոխություն իրականացնել «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված քարտուղարության կարգավիճակում, մասնավորապես՝ սահմանել, որ քարտուղարությունն այսուհետ  վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է և պետք է ապահովի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի դրույթներով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանը վերաբերող դրույթների իրականացումը:

Հանրային խորհուրդը, ըստ Սահմանադրության 161-րդ հոդվածի՝ Կառավարության խորհրդակցական մարմին է, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը (այսուհետ` Քարտուղարություն), որը վարչապետի աշխատակազմի գրասենյակ է:

Նախագծի հեղինակների կարծիքով, սակայն, 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի համատեքստի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածի ուսումնասիրության, ինչպես նաև Քարտուղարության գործառույթների համադրման արդյունքում իրենք հանգում են այն եզրակացության, որ Քարտուղարությունը գրասենյակի կարգավիճակ չունի, չի իրականացնում Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործառույթները։

Միաժամանակ նշում են, որ Քարտուղարության կողմից իրականացվող գործառույթներն առավելապես համապատասխանում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանն առնչվող գործառույթներին և իրավասություններին: Մասնավորապես, իրականացնել տվյալ պետական մարմնի նպատակներից, խնդիրներից, իրավասությունը սահմանող իրավական ակտերից բխող, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունն ապահովող գործառույթներ:

Երբ ուսումնասիրում ենք այս նախագծի հիմնավորումները, պարզ է դառնում, որ փոփոխությունները կատարվում են Հանրային խորհուրդը ֆինանսավորելու համար, քանի որ այս կարգավիճակով նրան ֆինանսավորում չի տրամադրվում:

«Միաժամանակ «Հանրային խորհրդի մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած են ճանաչվելու այնպիսի դրույթները, որոնք առնչվում են խորհրդի կանոնադրության հաստատմանը և ֆինանսավորման տրամադրմանը՝ հաշվի առնելով առաջարկվող նոր կարգավիճակով պայմանավորված առանձնահատկությունները»,- գրված է նախագծի հիմնավորման մեջ:

Օրենսդրական այս փոփոխության հեղինակներն ակնկալում են, որ նախագծի ընդունման արդյունքում Քարտուղարությունը կստանձնի վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակից բխող լիազորություններ, ինչպես նաև կհամապատասխանեցվեն իրականացվելիք գործառույթները Սահմանադրությամբ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքով ամրագրված դրույթներին։

Այսինքն` Հանրային խորհուրդն այսպիսով կդառնա վարչապետին ենթակա կառույց` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

«Որոշեցի նամակ գրել պարետ Ավինյանին»․ Նաիրա Զոհրաբյան

Irina Abovyan

«Մի քանի օրից նոր օջախ է ձևավորվելու նաև իմ ընտանիքում. ամուսնանալու է ավագ որդիս». Գագիկ Ծառուկյան

Irina Abovyan

Հրատապ՝ Հենց նոր երկրում իրական ական պայթեց, Բոլորը շփոթված սպասում են հանգուցալուծմանը

Irina Abovyan

«Թուրքի գիրկն ու Իմքայլականները». Սոնա Աղեկյանի ակցիան

Irina Abovyan

Ձեթն ու շաքարավազը թանկ են՝ խառը կանաչի, սոխ կերեք, օգտակար է. (տեսանյութ)

Irina Abovyan

Մենք գործ ունենք անհավասարակշիռ մարդու հետ. Արփինե Հովհաննիսյան

Irina Abovyan