Հասարակություն

ՌԴ-ից վերադարձած ՀՀ քաղաքացիները սահմանված կարգով անցել են ջերմաչափում և արտաքին զննում

Ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության Մոսկվա-Երևան երկու չվերթով Հայաստան է վերադարձել ՌԴ-ում գտնվող չորս հարյուրից ավելի ՀՀ քաղաքացի:

Սահմանն անցնելուն պես նրանք բոլորը սահմանված կարգով անցել են ջերմաչափում, արտաքին զննում` պարզելու վարակիչ հիվանդություններին բնորոշ կասկածելի ախտանշանների առկայությունը։

Այս աշխատանքներն ընթացել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի անմիջական վերահսկողությամբ։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ շուրջ երկու հարյուր ՀՀ քաղաքացի, ովքեր չեն կարողացել մեկնել վերոնշյալ չվերթով, դեսպանության համակարգմամբ տեղավորվել են չորս հյուրանոցում: Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի հրաժարվել է տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում:

Կարդացեք նաեվ

Վերջին պահին եմ իմացել աշակերտներիս հավաքվելու մասին ու մենակ չեմ թողել, հետո աշխատանքից ազատման դիմում եմ գրել․ Սուրենավանի դպրոցի ուսուցչուհի, ում նկարը հրապարակել էր Փաշինյանը

Irina Abovyan

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում: Մեքենան գլորվել է ձորը, վեց ուղևորներից երկուսը տեղում մահացել են

Irina Abovyan

Եփրեմ Մարգարյանն այս տեսանյութով ջախջախեց բարերար Սարիբեկ Գևորգյանին քննադատողներին․ Անպայման դիտել

Irina Abovyan

Կարտոֆիլի պյուրեով պատրաստվող շատ համեղ ուտեստ․ Համից չեք կշտանա

Irina Abovyan

Հինգ մթերք, որոնք կպաշտպանեն թոքերը տարբեր հիվանդություններից

Irina Abovyan

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում․ 30-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Irina Abovyan