Շոու-բիզնես

«Որոշել եմ չմայրանալ, միգուցե հետո մտափոխվեմ». Անի Պետրոսյան

Անի Պետրոսյանը, մայրիկին շնորհավորելով ապրիլի 7-ի կապակցությամբ, գրել է. «Հենց հիմա դրսում եմ, ու այնքան սիրուն անձրեի է… Այնքան սիրուն, որ ուզում եմ ափերս պարզեմ, կաթիլները հավաքեմ ու տանեմ մորս նվեր: Երեւի ես երբեք մամա չդառնամ: Այս որոշումն իր պատճառներն ունի»: BRAVO.am-ը Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհու հետ զրուցել է այս եւ այլ թեմաների շուրջ:


«Ճիշտն ասած՝ չմայրանալու որոշումս վաղուց եմ կայացրել, միգուցե հետո մտափոխվեմ, բայց այս պահին այն հաստատ է: Սիրում եմ կյանքը, բայց չեմ ուզում իմ երեխան այս աշխարհում ապրի: Այս աշխարհն անվտանգ չէ մարդկանց համար, այն հոգի գողացող է դարձել: Գրառումս կարդալուց հետո շատերը կկարծեն, որ չեմ կարողանում ամուսնանալ, դրա համար եմ այդպես մտածում, թող անհամեստ չհնչի, բայց ինձ սիրող կամ ինձ հետ ամուսնանալ ցանկացող տղամարդկանց պակաս չեմ ունեցել եւ չունեմ, ուղղակի մինչ օրս չեմ գտել այն միակին, որի հետ ուզում եմ անցկացնել կայնքի մյուս տարիները (ծիծաղում է,-հեղ.)»,- ասել է Անին:

Անի Պետրոսյանը


Նրա համար բուռն է մեկնարկել կանանց մեկամսյակը.«Ներկայացման փորձի էի, որի ժամանակ մեր տղամարդ գործընկերները մեզ ծաղկախեղդ արեցին, գեղեցիկ կերպով շնորհավորեցին, նույնիսկ մի թեթեւ խմեցինք: Հազար ու մի տեղից շնորհավորանքներ եւ նվերներ ստացա, որից հետո շուտ գնացի տուն եւ քնեցի. հաջորդ օրը ներկայացման էի: Մայրիկիս էլ ծաղիկներով եմ շնորհավորել: Մենք այնքան մտերիմ ենք, որ կարող ենք իրար համար ոչինչ չգնել. գրկախառնությունն ամեն ինչ արժե»:

Պասիվ առօրյան իր համար չէ.«Պարապությունից սկսել եմ կիթառ նվագել: Առանձնացրած կարեւոր ֆիլմեր ունեի, նայեցի, գիրք եմ կարդում: Շատ բան եմ հասցրել անել, տունը ծայրից ծայր վերադասավորել եմ: Արդեն չգիտեմ՝ ինչով զբաղվեմ. նյարդերս տեղի են տալիս: Ակտիվ մարդ եմ, հիմա էներգիա չեմ ծախսում, ինչի պատճառով ամբողջ գիշեր արթուն եմ մնում, երազում եմ աշխույժ կյանքի մասին: Նույնիսկ կարող եմ երկու օր չքնել, բայց այ, անգործությունը դաժան է ինձ համար»:

Անի Պետրոսյանը` «Թղթե երազանք» ֆիլմի պրեմիերային


Տեւական ժամանակ մեկուսանալուց հետո երեկ առաջին անգամ դուրս է եկել տնից. «Էլ չէի դիմանում, ավտոմեքենայով մի պտույտ արեցի: Չեմ կարող նկարագրել զգացողություններս: Շատ եմ կարոտել քաղաքի ամեն մի անկյունը, ուզում էի քարերը, ծառերը համբուրել: Սա էլ էր պետք հասկանալու համար՝ որքան ենք սիրում մեր միջավայրը: Արտակարգ իրավիճակի ավարտից հետո առաջին բանը, որ անելու եմ, ընկերներիս տեսակցելն է, ճիշտ է՝ սոցցանցերով շփվում ենք, բայց միեւնույն է՝ շատ ենք կարոտել»:

Խոսել ենք նաեւ հետաձգված ծրագրերի մասին.«Մարտի 19-ին եւ 20-ին Ստանիսլավսկու անվան թատրոնում առաջին անգամ խաղալու էինք «Կապիր ինձ մահճակալին» ներկայացումը: Այս ամիս պետք է սկսեինք «Թղթե երազանք 2» ֆիլմի նկարահանումները: Ամեն ինչ հետաձգվել է: Հուսամ՝ այս ամենը շուտ կվերջանա, եւ կանցնենք մեր կիսատ թողած գործերին: Վերջին ներկայացումը, որ խաղացել ենք մարտի 12-ին, «Թռիչք կկվի բնի վրայովն» էր: Երբ դահլիճի լույսերը վառվեցին, ինձ թվաց՝ այլմոլորակայինների ափսեի վրա եմ. բոլորը դիմակներով էին: Մինչ այդ օրն այնքան զբաղված էի, որ լուրջ չէի ընդունում այս ամենը»,- եզրափակել է դերասանուհին:

Կարդացեք նաեվ

Կարճ սանրվածքը կանացի է. հայուհիներ, որոնք կոտրել են կարծրատիպեր (ֆոտո)

Irina Abovyan

«Ընտանեկան մեկամսյակ»․ Արմեն Պետրոսյանի եւ կնոջ ջերմ գրկախառնությունը

Irina Abovyan

«Դու երբեք չես կարող հասկանալ, թե որքան ուժեղ ես, քանի դեռ այն քո միակ ընտրությունը չէ»․ Անահիտ Սիմոնյան

Irina Abovyan

Աննա Դովլաթյանը դստեր առաջին տեսանյութն է հրապարակել տանից՝ ցույց տալով նրա գեղեցիկ անկողինը

Irina Abovyan

Մարիամ Մելիքյանը մասնակցել է թուրքական հաղորդմանը՝ խոսելով թուրքերեն. ՎԻԴԵՈ

Irina Abovyan

Աննա Դովլաթյանի բնակարանը իր պես նորաձև ու ոճային է կահավորված (լուսանկարներ)

Irina Abovyan