Հասարակություն

Վանաձորում ավազակությամբ 30 հազար դոլար են հափշտակել․ Բազումի ոստիկանների բացահայտումը

Անցած տարի, սեպտեմբերի 27-ի ժամը 7-ի սահմաններում, անհայտ անձինք Վանաձորի Անդրանիկ Զորավարի փողոցի տներից մեկի հարակից տարածքում հարձակվել էին տանտիրոջ վրա և բռնության գործադրմամբ հափշտակել շուրջ 30.000 դոլար։

Նույն օրը հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի` ավազակության հատկանիշներով։
Իրավապահները ձեռնարկում էին անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, սակայն տևական ժամանակ միջոցառումներն արդյունք չէին տալիս։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։
Մարտի 30-ին ոստիկանության Բազումի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նույն բաժնի, ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Հրազդանի բաժնի ծառայողները Հրազդանի Կոստանյան փողոցից, ավազակությունը կատարելու կասկածանքով, Լոռու մարզային քննչական վարչություն բերման ենթարկեցին Վանաձորի 31-ամյա մի բնակչի։ Առաջադրվել է մեղադրանք։ Նա կալանավորվել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Կարդացեք նաեվ

Սոդան և խնձորի քացախը կօգնեն ձեզ մոռանալ, թե ինչ բան է մկանների ցավը, գլխացավն ու հոգնածությունը

Irina Abovyan

«Ախպերս ձայն էր տալիս՝ այրվում ենք, օգնեցեք». վիրավոր զինվորը կորցրել է երկվորյակ եղբորը

Irina Abovyan

Հայաստանում երեխաների շրջանում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան, մեկուսացված երեխաներն ու նրանց ծնողներն իրենց լավ են զգում. նախարար

Irina Abovyan

Սոխի 12 օգտակար հատկություն, որոնք կօգնեն Ձեզ առողջ մնալ

Irina Abovyan

Հուլիսի 10-ին 12 ժամով կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի գրեթե բոլոր թաղամասերի ջրամատակարարումը

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Երևանում. «Իդեալ» խանութի դիմաց բախվել են 2 Lexus-ն ու Nissan-ը. Lexus-ներից մեկը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan