Հասարակություն

Շվեդիան համաճարակի պայմաններում ապշեցնում է իր քաղաքականությամբ. մյուս պետությունները սարսափի մեջ են

Շվեդիան ապշեցնում է հարևան պետություններին ու աշխարհին կորոնավիրուսի համաճարակի պայմաններում իր վարած քաղաքականությամբ: Երկրի իշխանությունները մինչ այս պահը չեն փակել ռեստորաններն ու սրճարանները և թույլ են տալիս քաղաքացիներին ազատ տեղաշարժվել: Միակ սահմանափակումը Շվեդիայում միաժամանակ ավելի քան 50 հոգով հավաք կազմակերպելու արգելքն է:

Ի տարբերություն այլ պետությունների՝ Շվեդիան մինչ օրս խուսափում է ինքնամեկուսացման ռեժիմ սահմանելուց և տնտեսական դադար տալուց: Այնտեղ համապարտադիր կանոններ չկան սոցիալական հեռավորության պահպանման վերաբերյալ: Մարդիկ նախկինի պես այցելում են սրճարաններ ու խանութներ, հյուր են գնում: Սահմանները բաց են, գործում են տարրական դպրոցներն ու մանկապարտեզները, այգիներն ու խանութները: Սա իշխանություննեի գիտակցված որոշման արդյունք է:

«Շվեդիայի ռազմավարության էությունն այն է, որ այնտեղ կենտրոնանում են այնպիսի խոցելի խմբի սոցիալական հեռավորության պահպանման վրա, ինչպիսին տարեցներն են: Իսկ երիտասարդների մոտ վիրուսը, որպես կանոն, ախանշաններ անգամ չի ունենում, և անցնում է հասարակ գրիպի նման»,- ասում է շվեդ համաճարակաբան Էմմա Ֆրանսը:

«Լավագույն միջոցը երիտասարդներին ու առողջներին, այսինքն՝ նրանց, ում մոտ վիրուսը հազվադեպ կարող է մահվան հանգեցնել, թույլատրելն է հակամարմիններ արտադրելն ու դիմադրողականություն ձեռք բերելը, որպեսզի պաշտպանեն թույլերին ու հիվանդներին»,- հայտնում են մասնագետները:

«Եթե սոցիալական մեկուսացումն իսկապես գործեր, արդյոք Շվեդիան կտեսնե՞ր, թե ինչպես են COVID-19-ի վարակման դեպքերն անցնում միլիոնից՝ մեծ աճ գրանցելով Իտալիայում և Նյու Յորքում»,- նշում են պետության իշխանությունները:

Ապրիլի 6-ի դրությամբ Շվեդիայում գրանցվել է COVID-19-ով վարակի 7,206 դեպք: Կա 477 զոհ:

Յոհան Գիզեկեն՝ Շվեդիայի նախկին գլխավոր համաճարակաբանը և Շվեդիայի առողջապահության գործակալության ներկայիս խորհրդականներից մեկը, ասում է, որ մյուս պետությունները «ձեռնարկում են քաղաքական, չմտածված միջոցառումներ», որոնք չեն համապատասխանում փաստերին ու կարիքներին:

Բռնի մեկուսացման խնդիրն այն է, որ «քայքայում են համակարգը»,- ասում է Անդերս Տեգնելը՝ Շվեդիայի ներկայիս գլխավոր համաճարակաբանը: «Դուք չեք կարող մարդկանց տանը պահել մի քանի ամիս շարունակ. դա անհնար է: Դա պարզապես կսպանի տնտեսությունը: Գործազուրկ մարդիկ մեծ վտանգ են ներկայացնում հասարակական առողջապահության համար: Սա գործոն է, որի մասին մտածել է հարկավոր: Ազգային տնտեսության անկումը կկրկնապատկի տանջանքները, ցավը, մահերն ու հիվանդություններն այլ պատճառներով, քանի որ մարդկանց կյանքը գլխիվայր շուռ կգա, իսկ ապագան կկործանվի»։

Հարկ է նշել նաև, որ մինչ այժմ մեկուսացման ռեժիմ չի սահմանվել Իսլանդիայում, Մեքսիկայում և Թայվանում:

Կարդացեք նաեվ

Այսօր առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ը խիստ կասկածելի տեղեկություններ փոխանցեց առաջնագծում տեղի ունեցած «միջադեպի» մասին․ Տ․ Աբրահամյան

Irina Abovyan

Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա

Irina Abovyan

Կրիշտիանու Ռոնալդուն` Պորտուգալիայում գործող իր հյուրանոցները կվերածի հիվանդանոցների. կորոնավիրուսով վարակվածները կբուժվեն անվճար

Irina Abovyan

Պղնձի գներն աճում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետ կապված լավատեսության ֆոնին

Irina Abovyan

Առվակի մեջ դի է հայտնաբերվել

Irina Abovyan

Հույս ունեմ՝ համաճարակի հաղթահարումը սարերի հետևում չէ, դրանից հետո մեզ մոտ էական ոչինչ չի փոխվելու

Irina Abovyan