Հասարակություն

Ողբերգական դեպք Երևանում. հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կատատրավմա, գանգի հիմի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 67-ամյա Աննա Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Բաբայան փողոցում գործող թիվ 151 դպրոցի բակից:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և հետաքննչական բաժանմունքների ծառայողները պարզել են, որ Աննա Կ.-ն դպրոցի բակում բարձրությունից վայր է ընկել և մի քանի պտույտ աստիճանների վրա գլորվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 23:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հերթական ահազանգն է տացվել, որ ժամը 22:30-ի սահմաններում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Աննա Կ.-ն մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր թիվ 151 դպրոցում:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. մանրամասներ

Irina Abovyan

Եթե դուք ստաբիլ ամեն առավոտ դառը սուրճ խմեք, այս 3 ծանր հիվանդությունները կբուժվեն

Irina Abovyan

Վաղը գազամատակարարման անջատումներ են սպասվում Էրեբունի վարչական շրջանում և Սևանում

Irina Abovyan

«Կորոնավիրուսից զուրկ» երկու երկրներ թույլ կտան զբոսաշրջիկների փոխայցելություններ

Irina Abovyan

Քաղաքացիները, տեսենելով ոստիկաններին, փորձել են փախուստի դիմել, բայց բռնվել են

Irina Abovyan

Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի ներդրման ժամկետները կհետաձգվեն

Irina Abovyan