Հասարակություն

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ցեմենտով բարձված MAN-ը կողաշրջվել է. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի ժամը 18:50-ի սահմաններում MAN մակնիշի K 878 HT 126 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Հարություն Սարգսյանն ու տեսուչ Վոլոդյա Մաթևոսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չկայանեն իրենց ավտոմեքենաները դեպքի վայրում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել ցեմենտի պարկերով և մեծ մասը ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով թափվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Ռուս խաղաղապահները՝ Երևանի փողոցներում

Irina Abovyan

Կորոնավիրուսով վարակվելու վրա ազդում է 2 հիմնական գործոն

Irina Abovyan

Տղամարդու արձագանքը, երբ իմանում է, որ որդի է ունենալու․Անչապ Հուզիչ Տեսանյութ

Irina Abovyan

Խաղողի կորիզի օգտակար հատկությունները

Irina Abovyan

Արտակարգ դեպք Երևանում. ճիվաղը կամ ճիվաղները հրկիզել են Նորագավիթում այսօր բացվող «Պապա ֆուդ» սննդի կետը.

Irina Abovyan

Շուռնուխցիները վերջնաժամկետից շուտ քանդեցին տները

Irina Abovyan