Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը խոսել է այն մասին, որ իրենց դիմում են իրենց գործառույթների հետ կապ չունեցող հարցերով, ինչի հետևանքով հայտնվում են զավեշտալի իրավիճակում:
«Մեր գործընկերները հանձնաժողովին դիմում են այնպիսի հարցերով, որոնց հետ մենք ընդհանրապես գործ չունենք: Ցանկացած քաղաքացի երբ դիմում է, մենք պարտավոր ենք պաշտոնական գործընթաց սկսել: Ստիպված իմբիրի հարցով պաշտոնական գործընթաց սկսեցինք, արդյունքը գիտե՞ք՝ ինչ է եղել։ Ներմուծողները գինը չեն բարձրացրել, բոլորի ինվոյսը ունեմ. իրենք թանկ առել, թանկ էլ վաճառել են։ Հիմա գնացել, գտել ենք՝ որտեղ է: Մեկը 200 կգ առած ընկերություն է, հիմա էդ մարդուն անհատականացրել, գտել ենք:
Գիտե՞ք՝ ինչ ենք անում, որ պարապ չմնանք։ Էս մարդու հետ կապված ուզում ենք գտնել, թե ինքը է՞լ ինչ ցիտրուսային մրգեր է առել, որ արհեստական դեֆիցիտի հիմքով տանենք, մի բանով պատժենք, անկեղծ եմ ասում, որովհետև 2 ամիս ժամանակ եմ ծախսել, որ գտնեմ»: