Հասարակություն

Սպանության փորձ՝ Երևանի 35-ամյա բնակչի նկատմամբ

2020թ. ապրիլի 6-ին՝ ժամը 20:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ)  հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)  1-ին մասով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 35-ամյա տղամարդը նշված վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Եղբայրության փողոցում՝ շենքերի բանուկ հատվածում, որտեղ առերևույթ հանցագործություն կատարած անձը, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք, և իր կամքից անկախ հանգամանքերով չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել՝ դիմել է փախուստի: 

Կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է 8 հատ 9 մմ տրամաչափի հրազենից կրակոց արձակելու համար նախատեսված պարկուճ և 3 հատ գնդակ: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեիտեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժին

Կարդացեք նաեվ

Անչափ Հուզիչ. Վարչապետի այս խոսքերից Հուզվեց ողջ երկիրը. Տպավորիչ էր

Irina Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1785 նոր դեպք, 28 մահ

Irina Abovyan

Ընտանեկան թշնամանքի զոհը 27–ամյա երիտասարդ է. ի՞նչ է կատարվել Ախալքալակում

Irina Abovyan

ՀՅԴ-ական երիտասարդները բորշչով լի տարաները նետեցին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան ուղղությամբ

Irina Abovyan

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Irina Abovyan

Ճանապարհային 3 նոր նշան է հայտնվելու Հայաստանում

Irina Abovyan