Հասարակություն

Կհետաձգվեն արդյո՞ք Վերջին զանգն ու միասնական քննությունները. հարց փոխնախարարին

«Այս պահին քննարկում ենք մի քանի հավանական սցենարներ, թե ինչպես կիրականացնենք ուսումնական գործընթացը և դրա հետ կապված մնացած քայլերը, մեր լավատեսական մոտեցումն այն է, որ կունենանք որոշակի գործընթաց, բայց պատրաստ ենք նաև մյուս բոլոր տարբերակներին: Կարծում եմ՝ առաջիկայում արդեն հստակ կլինի»,- ապրիլի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Վերջին զանգի միջոցառումները կկայանան, ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին նախարարության քաղաքականությունը եղել է այն, որ Վերջին զանգը ոչ թե արտաքին ճոխություն և ցուցադրական միջոցառում է, այլ հոգեվիճակ է, ուրախություն:

«Վերջին զանգը այս օրերին, կարծում եմ, ավելի մեծ չափով ու խորությամբ ենք անելու, և այս տարի Վերջին զանգը բոլորիս համար կունենա այլ նշանակություն»,- ասաց Անդրեասյանը:

Մեկ այլ հարցի,  թե արդյո՞ք միասնական քննությունները ևս կհետաձգվեն, պատասխանեց.

«Հիմա մի քանի սցենարներ ենք քննարկում, արդեն նախնական քննարկում եղել է ևˊ քննությունների կազմակերպման, ևˊ ժամկետների ու իրականացման ձևերի հետ կապված: Այս շաբաթ շարունակելու ենք քննարկումները, հիմա աշխատում ենք, և առաջիկայում արդեն կտեղեկացնենք»:

Կարդացեք նաեվ

Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն հերոսական մի քանի դրվագ է ներկայացրել

Irina Abovyan

Աշակերտներին գրատախտակի մոտ կանչելն արգելվում է․ ի՞նչ կանոններ են գործելու դպրոցում

Irina Abovyan

Կորոնավիրուսից մահացած 10 անձանցից ամենաերիտասարդը 54-ամյա տղամարդ է, իսկ ամենատարեցը՝ 93-ամյա տղամարդ

Irina Abovyan

2018թ. ամենանորաձև սանրվածքները կօգնեն ոճային տեսք ունենալ

Irina Abovyan

Հայազգի երիտասարդի շշմեցնող ելույթը Ուկրաինայի «Ձայնը» նախագծում. Կեցցե՜ս

Irina Abovyan

117 զինծառայող է կալանավորվել

Irina Abovyan