Հասարակություն

Հայ կինը և նրա մարմնավորած կերպարը մշտապես եղել է յուրաքանչյուր ընտանիքի հենասյունը. Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ապրիլի 7-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

«Սիրելի կանայք,

ՀՀ սահմանադրական դատարանի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս հայտնելու մեր գնահատանքն ու երախտագիտությունը, բարձրաձայնելու մեր զգացմունքները մեր մայրերին, տատիկներին, քույրերին ու դուստրերին։

Միաժամանակ, ապրիլի 7-ն ընտանեկան արժեքները կարևորելու, մայրությունն ու գեղեցկությունը նորովի մեծարելու օրն է։ Կասկածից վեր է, որ Հայ կինը և նրա մարմնավորած կերպարը մշտապես եղել է յուրաքանչյուր ընտանիքի հենասյունը և հենքը։

Սիրելի կանայք,

Կրկին շնորհավորելով Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ` մաղթում եմ քաջ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն և ամենօրյա գործնական հաջողություններ: Ցանկանում եմ նաև հատուկ շնորհավորական խոսքեր հղել կին բուժաշխատողներին, ինչպես նաև հանրային առողջության և անվտանգ կյանքի կազմակերպման գործում ակտիվորեն ներգրավված կանանց, ովքեր անգամ այս տոնական օրը շարունակում են պատվով կրել իրենց ծառայությունն ու առաքելությունն ի բարօրություն մեր հասարակության»:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Ապրիլի 30-ը 2019-ին ձեռք բերված ավտոմեքենաների` ՊԵԿ ներկայացնելու վերջնաժամկետն է

Irina Abovyan

Արփիի հուզիչ պարը հոր հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Արտակարգ դեպք Երևանում. Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանի հարևանությամբ տեղադրված արագաչափի տակ, հայտնաբերվել է խոշոր չափի «հերոին» տեսակի թմրամիջոց

Irina Abovyan

Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում. դրանցից 3-ը ոչնչացվել են․ Փաշինյան

Irina Abovyan

Հակառակորդը մեկ շաբաթում հրադադարը խախտել է ավելի քան 170 անգամ

Irina Abovyan

Դուք գերզգայուն մարդ եք, եթե….. ահա, թե ինչ են զգում նրանք

Irina Abovyan