Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է տարածվել ողջ աշխարհում։ Այն արդեն 60 հազարից ավելի կյանք է խլել: Վերջին տվյալներով՝ վարակակիրների թիվը գերազանցել է 1 մլն 130 հազարը։ Հակավիրուսը դեռևս գտնված չէ և, ինչպես աշխարհի առաջատար երկրներում, այնպես էլ Հայաստանում, մասնագետները քաղաքացիներին կոչ են անում ինքնամեկուսանալ և կանխել վարակի հետագա տարածումը: Factor TV-ի անձնակազմը ևս միանում է այս կոչին և քաղաքացիներին հորդորում #ՏանըՄնալ՝ այդպիսով կանխելով վարակի տարածումն ու չվտանգելով առողջությունը։