Հասարակություն

Ե՞րբ կունենանք ջերմաստիճանի բարձրացում․ Գագիկ Սուրենյանը SHANTNEWS-ին մանրամասներ է հայտնել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արևմտյան Սիբիրից ներթափանցող արկտիկական ցուրտ օդային հոսանքների պատճառով առաջիկա օրերին հանրապետությունում եղանակը կտրուկ փոխվել է։

Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի՝ հանրապետության լեռնային հատվածներում այսօր ողջ օրը ձյուն կտեղա, իսկ հովտային և նախալեռնային գոտիներում կա նաև ցրտահարության վտանգ:

«Հիշեցնում ենք գյուղատնտեսությամբ զբաղվողներին, հատկապես ջերմոցային տնտեսություններին, որ անպայման ծածկեն ջերմոցները և կատարեն լրացուցիչ ջեռուցում»,- ասաց Գագիկ Սուրենյանը։

Նա հայտնեց նաև, որ օդի ջերմաստիճանը որոշակիորեն կբարձրանա ապրիլի 10-ից հետո։

«Ապրիլի 10-12-ն ընկած ժամանակահատվածում, մոտ 3-4 աստիճանով, կունենանք ջերմաստիճանի բարձրացում։ Ամեն դեպքում, ամսի 10-ից հետո հովտային գոտիներում, որտեղ առկա է գյուղատնտեսական կուլտուրաների վեգետացիոն պրոցես, պտղատու ծառերի ծաղկում և այլն, այլևս բացասական ջերմաստիճաններ չեն լինի, և կունենանք 0-ից բարձր ջերմային ֆոն»,- SHANTNEWS.am-ին հայտնեց Գագիկ Սուրենյանը։

Կարդացեք նաեվ

Թայլանդի ծննդատներում գտել են նորածիններին վիրուսից պաշտպանելու ձևը

Irina Abovyan

Ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 72-ամյա պացիենտ է մահացել

Irina Abovyan

Հետաքրքրիր հոգեբանական թեստ-կանխագուշակում

Irina Abovyan

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

Irina Abovyan

Ո՞ր դիմակն է վիրուսներից ամենից լավ պաշտպանում

Irina Abovyan

Թեստ․Ըստ ձեզ նրանցից որը ընտանիք չէ. պատասխանը կպատմի ձեր մասին նոր բան

Irina Abovyan