Հասարակություն

Քաղաքացիների մեծամասնությունը վարակվելու է կորոնավիրուսով. կարանտինի նպատակն ընթացքը դանդաղեցնելն է, որ առողջապահական համակարգը չծանրաբեռնվի. Արմեն Աստվածատրյան

Ես ի սկզբանե ասել եմ՝ կարանտինի իմաստ չեմ գտնում. պետք էր լոկալիզացնել մեծահասակներին, իսկ երիտասարդներին կարանտինում չպահել. նրանք կվարակվեին կորոնավիրուսով, արդյունքում իմունիտետ ձեռք կբերեին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժշկագիտության դոկտոր, պրոսֆեսոր Արմեն Աստվածատրյանը:

«Երկրագունդն արդեն իսկ մտել է ֆինանսական մեծ ճգնաժամի մեջ, և հայտնի չէ՝ ինչպես ենք դրանից դուրս գալու: Դրա կորուստները շատ ավելի շատ են լինելու, քան մի քանի տասնյակ հազար մարդկանց կորուստը»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, որ մեծահասակ վարակակիրների մեծ մասը հիվանդությունը թեթև է տանում:

Բժշկի խոսքով, սակայն, այս մեթոդը կիրառելու համար արդեն ուշ է: «Այն պետք էր կիրառվեր հունվար-փետրվար ամիսներին, ոչ թե հիմա: Պետք է ամենասկզբից կողմնորոշվեինք, բայց հիմա չեմ ուզում ոչ մեկին քննադատել:
Հասկանում եմ, որ պատասխանատվությունը շատ բարձր էր, և մարդիկ կաշկանդված էին իրենց որոշումների մեջ»,-պարզաբանեց Աստվածատրյանը:

Անդրադառնալով կարանտինի արդյունավետությանը՝ նա նշեց, որ դրա նպատակը ոչ թե հիվանդության բուժումն է, այլ այն, որ միաժամանակ շատ վարակակիրներ չլինեն: «Այսպես հիվանդության տարածումը դանդաղում է, ադյունքում առողջապահական օղակների ծանրաբեռնավածությունն ավելի մեղմ ու պակաս կլինի, և բժիշկները կկարողանան հանգիստ աշխատել: Այս կամ այն կերպ քաղաքացիների մեծամասնությունը վարակվելու է կորոնավիրուսով»,-ասաց նա:

Հարցին՝ որքա՞ն պետք է տևի կարանտինը՝ էական արդյունքներ գրանցելու համար, եթե հաշվի առնենք վիճակագրական տվյալները, Աստվածատրյանն ասաց, թե իր կարծիքով՝ վիճակագրական տվյալները կեղծ են, հետևաբար դրանց հիման վրա եզրակացություն անելը սխալ կլինի:

«Ասածս վերաբերում է ոչ թե Հայաստանի, այլ աշխարհի վիճակագրությանը: Չի կարող Գերմանիայում կարանտինի պարագայում մահացությունը լինել 1 տոկոս, Իտալիայում՝ 14: Թվերի հետ ինչ-որ խարդախություն է կատարվում: Ինչպե՞ս կարող է ստացվել, որ կարանտին չունեցող երկրում մահացությունը 4 տոկոս լինի, իսկ Իսպանիայում, կարանտինը պահպանելու դեպքում, 12 տոկոս: Գուցե մեթոդաբանության խնդիր կա»,-ասաց բժիշկը՝ նշելով, թե իր կարծիքով՝ վարակակիրների թիվն աշխարհում շատ ավելի մեծ է:

«Կարծում եմ՝ նույնիսկ տասնապատիկ ավելի շատ են, բայց դա մեզ չպետք է վախեցնի. փաստորեն, այդ մարդիկ վակցինացիա են անցնում: Այժմ Չինաստանում ուսումնասիրություն է կատարվում՝ պարզելու համար վարակակիրների իրական թիվը, որոնք հիվանդությունը ոտքի վրա են տարել: Դեպքերի մեծամասնությունում այդ վարակը շատ թեթև է ընթանում»,-ասաց Արմեն Աստվածատրյանը:

Կարդացեք նաեվ

Աշխարհում կորոնավիրուսից 91 994 պացիենտ է ապաքինվել

Irina Abovyan

Ընտրեք քարտերից մեկը և տեսեք թե ինչ է դա նշաանկում

Irina Abovyan

ՇՏԱՊ՝ Ասատրյանը խնդրանքով դիմեց աշխարհի բոլոր ՀԱՅԵՐԻՆ ԴԻՏԵԼ ՄԻՆՉև ՎԵՐՋ

Irina Abovyan

Նիկոլ Փաշինյանը պայթյունից փլուզված շենքի մոտ է. ի՞նչ է կատարվել

Irina Abovyan

Ճապոնիայում 2 մարդ է մահացել Moderna-ի հակակորոնավիրուսային դեղամիջոցով պատվաստվելուց հետո

Irina Abovyan

«Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք»․. Թբիլիսի, մեր օրեր, ախտահանում. Թեհմինա Վարդանյան

Irina Abovyan