Քաղաքականություն

Ինչո՞ւ առ այսօր Փաշինյանը չի հրավիրվել հանձնաժողովի նիստին՝ բացատրելու Քառօրյա պատերազմի հրահրման գործում Ռուսաստանի հասցեին նախկինում իր արած հայտարարությունները. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահին հրավիրել են 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով` լսումների նպատակով:

Նախագահի գրասենյակն արդեն պաշտոնապես արձագանքել է այդ հրավերին, և Սերժ Սարգսյանի որոշման մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ: Սակայն անկախ այդ հանգամանքից, մի քանի հարց էլ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ես ունեմ:

Արդյոք հանձնաժողովի բոլոր անդամները և փորձագետները, ներառյալ նախագահը, արտակարգ դրության պայմաններում աշխատելու համար պարբերաբար հանձնո՞ւմ են կորոնավիրուսային թեստերը:

Կարդացեք նաև Ընդհանուր առմամբ, այո, պետական կառավարման համակարգում պարգևատրումների ֆոնդը տարեկան կազմում է ավելի քան 25 միլիարդ դրամ. պարզաբանում Առաջին անգամ առողջացածների թիվը գերազանցել է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվին Մտահոգիչ է, որ հեռախոսազրույցի մասին Մոսկվայի ու Երևանի տարածած հաղորդագրությունները՝ առնվազն շեշտադրումների մակարդակում, էապես տարբերվում են. «Ժամանակ» Եթե այո, ապա ինչպիսի՞ն են այդ թեստերի պատասխանները: Եթե ոչ, ապա ի՞նչ խելամիտ և բանական բացատրություն ունեն զանգվածային նիստեր անելու երկրում մոլեգնող համաճարակի պայմաններում:

Ինչո՞ւ առ այսօր Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել հանձնաժողովի նիստին բացատրելու համար Քառօրյա պատերազմի հրահրման գործում Ռուսաստանի հասցեին նախկինում իր արած հայտարարությունները, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ, Նույն գնահատականների կապակցությամբ Կապանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քննարկում եմ ունեցել նաև Ռուսաստանի մեր գործընկերների հետ։

Շատ ուրախ եմ, որ բարեկամական, եղբայրական, ռազմավարային–դաշնակցային մթնոլորտում խոսել ենք այդ ամենի մասին մանրամասն, վերլուծել իրավիճակը, փոխադարձաբար ստացել մեր անհրաժեշտ հարցերի պատասխանը»։ Արդյոք հանձնաժողովին չե՞ն հետաքրքրում այդ զրույցների հիման վրա Փաշինյանի տվյալները և ռուսական կողմի պատասխանները»:

Կարդացեք նաեվ

Փաշինյանն ու Ծառուկյանն այսօր կհանդիպեն. ինչ է սպասվում

Irina Abovyan

Ծաղրի ու կեղծիքի չորս րոպե. Ալիևը BBC-ի եթերում խայտառակում է իրեն

Irina Abovyan

Գիշերը քարերով հարձակվել են Վանեցյանի կուսակցության անդամի մեքենայի վրա

Irina Abovyan

ՔԱՈՍ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ․ Եթե հայերը ցանկանան, կարող են գրավել ամբողջ Ադրբեջանը․ Մամեդով

Irina Abovyan

Ովքե՞ր կարող են կանգնեցնել լայնածավալ պատերազմը տարածաշրջանում

Irina Abovyan

Նիկոլը Քիչ առաջ իմացավ Քոչարյանի 600 միլիոնի մասին, Անդրանիկ Քոչարյանը շտապ Խոսեց

Irina Abovyan