Առողջություն

Կիտրոնի կրեմ. մրսածության դեմ ամենաարդյունավետ միջոցը

Կիտրոնի կրեմը մեզ մոտ համարվում է էկզոտիկ ուտելիք, մինչդեռ Միացյալ Նահանգներում այս կրեմը պատրաստում են դարեր շարունակ: Այս կրեմը կարող եք ուտել թխվածքաբլիթների հետ կամ հացով: Այն չափազանց օգտակար է և համեղ:

Դիտեք նաև՝

Կիտրոնի կրեմն օգնում է արագ և արդյունավետ կերպով ազատվել մրսածությունից:

Կիտրոնի կեղևն ավելի շատ վիտամին C է պարունակում, քան միջուկը: Այդ իսկ պատճառով, կիտրոնի կրեմը համարվում է մրսածության դեմ թիվ 1 միջոցը:

Ձեզ ենք ներկայացնում կիտրոնի կրեմի բաղադրությունը

  • 4 կիտրոն
  • 4 ձու
  • 200 գ շաքար
  • 40 գ կարագ

Կիտրոնները լավ լվացեք: 2 կիտրոնների կեղևը քերեք և խառնեք շաքարով: 4 կիտրոնների հյութը քամեք և ավելացրեք շաքարին, ապա լավ խառնեք:

4 ձուն հարեք և ավելացրեք կիտրոնի հյութի և շաքարի խառնուրդին: Թողեք մնա 30 րոպե:

Ապա ամբողջը քամեք և լցրեք կաթսայի մեջ:

Ավելացնելով կարագը՝ կրեմը 3-5 րոպե եփեք միջին կրակի վրա:

Կրեմը լցրեք ամաների մեջ և թողեք սառչի: Կրեմը պահեք սառնարանում:

Կրեմը պետք է օգտագործել օրական 2 անգամ, ուտելուց հետո, 100գ:

Կարդացեք նաեվ

Վերը նշված մարմնի մասերին ոչ մի դեպքում չի կարելի դիպչել,կեղտոտ ձեռքերով

Irina Abovyan

Հազի դեմ լավագույն բնական միջոցը… արդեն մի քանի տարի այն ինձ փրկում է…

Irina Abovyan

Արդեն ամառ է․ Ինչպես տարբերել լոլիկը բնական ճանապարհով է աճեցվել ու կարմրել, թե՞ քիմիական միջամտությամբ․․․

Irina Abovyan

ԹԹՈՒ (մարինացված սնունդ)․ Լավագույն բաղադրատոմսերը, առողջական օգուտները

Irina Abovyan

Բարձր խոլեստերի՞ն, լոբին կօգնի ձեզ պայքարել դրա դեմ

Irina Abovyan

Ինչպես է շաքարն ազդում իմունիտետի աշխատանքի վրա (տեսանյութ)

Irina Abovyan