Հասարակություն

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում:

Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կարդացեք նաեվ

Անապահով ընտանիքները ֆինանսական աջակցություն կստանան. 13-րդ ծրագիրը հաստատվեց

Irina Abovyan

Սենսացիոն՝ Վանգայի կանխատեսումները 2021 թվականի և Հայաստանի մասին, Միայն իմանաք ինչ է մեզ սպասվում

Irina Abovyan

Նորքի ինֆեկցիոնում 50-ից բարձրերին չեն ներգրավում աշխատանքի. «Հրապարակ»

Irina Abovyan

Սուրճ խմելու 6 հիմնավոր պատճառ․ 4-րդն ինձ զարմացրեց

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Range Rover-ն ու Toyota Camry-ն

Irina Abovyan

Քամու հետևանքով Կենտրոնում փտած ծառեր են շրջվել

Irina Abovyan