Քաղաքականություն

Մենք իրար հետ ապրելու ենք, իրար չենք ատելու, իրար ներելու ենք, իրար ժպտալու ենք, անմասն մի մնա,միացիր ուժեղ Հայաստանի ընթացքին

Այս նկարը «սիրո ու համերաշխության» «հեղափոխության» մասին չէ: Դրա ավարտի մասին է ու մեծ ցանկության` մեր երկիր բերել համերաշխություն, մեր ընտանիքներ` անդորր ու հանդարտություն:Սա հայրենիք ունենալու իրավունք վաստակելու մասին է: Սա արժանապատվություն ունենալու մասին է:Անտարբեր չլինելու մասին է:Մեր տղերքի սխրանքը իմաստավորելու մասին է: Վիրավոր տղերքի մասին հոգ տանելու շանս ունենալու մասին է: Անհետ կորածների ու գերիների հարցերով զբաղվող ունենալու մասին է:Մեր երեխեքին լավ երկիր թողնելու հնարավորության մասին է:Մեր ԲՈԼՈՐ հայրենակիցների հետ հաշտ ու համերաշխ ապրելու մասին է: Իրար չատելու մասին է: Սա Հայաստանին շանս տալու մասին է: Սա ղեկավար ունենալու մասին է: Սիրելի հայրենակի՜ց սա իմ ու քո մասին է: Մեր լավ ապրելու, միասին երազելու ու երազանքներն իրականացնելու մասին է: Մենք իրար հետ ապրելու ենք, իրար չենք ատելու, իրար ներելու ենք, իրար ժպտալու ենք: Անմասն մի մնա: Միացիր ուժեղ Հայաստանի ընթացքին:Կիրակի օրը չկա ավելի կարևոր բան, քան տեղամաս գնալն ու քվեարկելն է:Հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն խաղաղության ու հանուն միասնականության խնդրում եմ քվեարկել «Հայաստան» դաշինքի համար, որի առաջնորդն այսօր ասաց ամենակարևորը` ինքը լինելու է բոլորի, այլ ոչ միային յուրայինների ղեկավարը` առանց բաժանարար գծերի ու պիտակների, առանց վրեժի ու քինախնդրության:#Դեպի_ուժեղ_Հայաստան

Կարդացեք նաեվ

Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոկտեմբերի 27-ն իրականացնողների «պապաներն» ազատության մեջ են, բայց գործը չի «քնեցվել»․ Գագիկ Մելքոնյան

Irina Abovyan

Հարցում. պատվաստվել եք կորոնավիրուսի դեմ, թե ոչ

Irina Abovyan

Արցախցիները շներ են, նրանք մեր համար նույն Ալիևն են․ Փաշինյանի թիմակիցներ

Irina Abovyan

Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանին պատասխանել է բանաստեղծական մեջբերմամբ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դոն Պիպոյի» քրոջ որդին ու «Բարեց Հայկազը»՝ Էջմիածնի կրակոցների կիզակետում. իրավապահների վարկածը

Irina Abovyan