Ժամանց

Ավելի քան 1.5 մլն դիտում. «Pen-Pineapple-Apple-Pen» հիթը «պայքարում է» կորոնավիրուսի դեմ. «ՌԻԱ Նովոստի»

YouTube-ում հրապարակվել է ճապոնացի հումորիստ Պիկո Տարոյի «PPAP» (Pen-Pineapple-Apple-Pen) 2016թ.-ի հիթի ձեւափոխված տարբերակը։ Այժմ երգը նվիրված է կորոնավիրուսի դեմ պայքարին։

«Գրիչ», «արքայախնձոր», «խնձոր», «գրիչ» բառերի փոխարեն կատարողն օգտագործում է «ձեռք», «օճառ», «լվա, լվա, լվա» արտահայտությունները, իսկ Pen-Pineapple-Apple-Pen բառակապակցությունը փոխարինված է Pray for people and peace-ով («Աղոթիր մարդկանց ու խաղաղության համար»)։

Անփոփոխ է մի բան՝ ոսկեգույն կոստյում, պարեր եւ ռիթմիկ երաժշտություն։

Մի քանի օրվա ընթացքում տեսանյութը մոտ մեկուսկես մլն դիտում է հավաքել եւ բազմաթիվ դրական մեկնաբանություններ. «Մենք կհաղթենք», «նա անհավանական է», «PPAP-ի հետ կհաղթենք «կորոնային»»։

Կարդացեք նաեվ

Ընտրեք ծաղկեփունջը և ընթերցեք դրա նշանակությունը

Irina Abovyan

Ինչպես նշել Սպիտակ ցուլի տարին՝ 2021 թվականը

Irina Abovyan

Ձեր դեմքի ձևը շատ բան կարող է ասել ձեր մասին

Irina Abovyan

Կանայք՝ ըստ սիրած Ծաղկի. Վարդ սիրող կանայք համակերպվում են ամեն ինչի հետ

Irina Abovyan

Մի քանի պայման, որ տղամարդը սիրահարվի ձեզ

Irina Abovyan

Կենդանակերպի նշաններ, ում կողքին ջերմ է ու հանգիստ

Irina Abovyan