Հարգելի ֆեյսբուքյան ընկերներ Ջան.
Շնորհակալություն այն քաղաքացիներին ովքեր արձագանքեցին մեր կոչին և եկան որպես կամավորներ.
Շնորհակալություն այն մարդկանց ովքեր կիսվեցին իրենց պատերին և տարածեցին մեր նախաձեռնության մասին… Շնորհակալություն այն հասարակ քաղաքացիներին ովքեր իրենց տան եղած պահածոներից բաժին հատկացրին և իրենք էլ տրամադրեցին այս պահին դրա կարիքը ունեցող մեր հայրենակիցներին.
Այս հարթակը ստեղծել ենք որպեսզի մեր այն մարդիկ ովքեր ցանկանում են աջակցել կարիքավորներին կարողանան իրականացնել իրենց ցանկությունները..
Միացեք մեզ , մեր հասցեն ՝ Վաղարշյան 19 -ի դիմաց Հույսի Երազ անունով (ՁԲԸ):
Դիմացի խանութների տերերը տարակուսանքի մեջ են, քանի որ մենք մարտահրավեր ենք նետել սննդամթերքի թանկացումներին և աղքատությանը…
Կոչ եմ անում բոլոր ադեկվատ մարդկանց, եկեք Ձեր ձեռքերով տվեք Ձեր օգնությունը ՝ տեղը մեզնից օգնությունը Ձեզնից:
#Մեր_սեղանից_Ձեր_սեղանին_մարտահրավեր
#Ոչ_մի_սոված_հայ_երեխա
#Ոչ_մի_քաղցած_Հայ_ընտանիք
#Ոչ_մի_չարացած_մարդ_մեր_երկրում
Վաղարշյան 19 Հույսի Երազ (ՁԲԸ)