Հասարակություն

Երեկ առողջացած պացինետներն ավելի շատ են եղել, քան նոր ախտորոշումները․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ  շնորհավորեց ապրիլի 7-ի՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ՝  մաղթելով կանանց երջանկություն և բարեկեցություն:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճկաին՝ ասելով, որ նոր դեպքերը 20-ն են, թեստերի քանակը՝ 211:

«Երեկ բացառիկ է եղել, քանի որ դուրս գրված, առողջացած  պացինետները ավելի շատ են եղել, քան նոր ախտորոշումները։ 20 հոգի նոր ախտորոշում է եղել և 25 հոգի դուրս գրվածներ: Երեկ ես ասացի, որ Առողջապահության նախարարությունը պետք է ամեն ինչ անի, որ մինչև շաբաթվա վերջ օրական 1000 հետազոտություն անցնենք, որը ամբողջական պատկերացում կտա իրավիճակի մասին: Այսօրվա դրությամբ 14 000 մահճակալ ունենք նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար, սակայն կեսն է զբաղված, լավ է, որ ծայրահեղ ծանր դեպքերի նվազում է եղել, 2 հոգի հիմա ավելի լավ վիճակում են գտնվում»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս վիճակագրությունը հուշում է, որ սահմանափակումներն արդյունավետ են: Պետք է այս շաբաթ առավել խստությամբ պահենք սահմանափակումները, որպեսզի երկուշաբթի օրվանից հնարավոր լինի ռեժիմի թուլացման նոր մարտավարություն ընտրել:

Վարչապետը նշեց, որ երեկ ֆեյսբուքյան հարց ու պատասխանի ժամանակ տեղեկացել է  Վանաձորում անհամաչափ թանկացումների մասին: Սակայն այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ զբաղվում են այդ հարցով՝  պատճառները հասկանալու համար: 

«ՏՄՊՊՀ նախագահը ասաց, որ որոշ ապրանքների մասով գնանկում է տեղի ունեցել: Խնդիրն այն է, որ թույլ չտանք գնային չարաշահումներ տեղի ունենան, միաժամանակ հասկանալով որ հնարավոր է, որ գների որոշակի փոփոխություն կարող է տեղի ունենալ»,- ասաց նա։

Կարդացեք նաեվ

Իմ շատ սիրելի ազգ, ուզում եմ իմանալ, ի՞նչ եք ուզում Փաշինյանից, քանի որ․․․ Օգտատիրոջ հիասքանչ խոսքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին

Irina Abovyan

Ինքնաթիռը մի քանի ժամ ուշացումով, ժամանեց Զվարթնոց

Irina Abovyan

Ինչպե՞ս գրավել տղային` ըստ հորոսկոպի նշանի

Irina Abovyan

Այն ինչ առաջինը կտեսնեք նկարում կբացահայտի ինչի համար են Ձեզ սիրում և գնահատում

Irina Abovyan

Ով է նա. լավ կլինի կանայք ամուսնու գործերին շատ չխառնվեն. քաղաքացիներն՝ Աննա Հակոբյանի մասին

Irina Abovyan

Մեր մամոգրաֆը վերջապես ժամանեց Իտալիայից. Արսեն Թորոսյան /տեսանյութ/

Irina Abovyan