Հասարակություն

Փետրվարին Հայաստանում գրանցվել է թոքաբորբի 1480 դեպք՝ չճշտված հարուցիչով. ջրծաղիկի դեպքերը գրեթե կրկնապատկվել են

Այս տարվա փետրվարին Հայաստանում արձանագրվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 1480 դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Նշենք, որ նախորդ տարվա նույն ամսին չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերը 1.376-ն են եղել, այսինքն, այս տարվա համեմատ, 96-ով պակաս: Այս տարվա հունվարին գրանցվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 838 դեպք։ Այսինքն՝ փետրվարին, հունվարի համեմատ, գրանցված դեպքերը 642-ով ավելացել են։

Նախորդ տարվա հունվարից փետրվար ամիսներին՝ չճշտված հարուցիչով թոքաբորբի տվյալներում ընդհակառակը՝ նվազման միտում է եղել։

Հունվարին այն կազմել է 1569, փետրվարին՝  1367 դեպք։ Այս տարվա փետրվարին գրիպ՝ թոքաբորբով, նույնականացրած գրիպի այլ վիրուսով ախտորոշմամբ գրանցվել է 24 դեպք՝ նախորդ տարվա նույն ամսվա 2 դեպքի փոխարեն։

Եթե համեմատենք այս տարվա հունվար-փետրվարի և նախորդ տարվա նույն ամիսների թվերը, 2019 թվականին հունվարից փետրվար նվազում է արձանագրվել (հունվար՝ 6 դեպք, փետրվար՝ 2 դեպք), իսկ այս տարի՝ հակառակը, հունվարից փետրվար մի քանի անգամ աճ է գրանցվել (հունվար՝ 7 դեպք, փետրվար՝ 24 դեպք)։

Ջրծաղիկի գրանցված դեպքերն այս տարի գրեթե կրկնակի ավելացել են՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ։ 2019-ի փետրվարին հանրապետությունում գրանցվել է ջրծաղիկի 963 դեպք, 2020-ի փետրվարին՝ 1778 դեպք։ Այս տարվա հունվարին ջրծաղիկի դեպքերը 2439-ն են՝ նախորդ տարվա հունվարի 1219 դեպքի համեմատ:

Հավելենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 146-ը թոքաբորբ ունի, 35 անձ ծանր վիճակում է գտնվում:

«Նրանք դեռ ռեանիմացիոն չեն, բայց թթվածնի կարիք ունեն, որը նրանք ստանում են հիվանդանոցներում: Ծայրահեղ ծանր ունենք 8 հոգի»,- նշել է նախարարը:

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նպատակը դիվերսիան չի եղել, այլ գրավել Հադրութ քաղաքը․ Արայիկ Հարությունյան

Irina Abovyan

«Աղբամանում, ըստ ծնողի փոխանցման, ապակե տարա է փնտրել. Սոֆյա Հովսեփյան

Irina Abovyan

Կենդանակերպի նշանների ամենաանտանելի ղեկավարները

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 7 օրով զինվորներին արձակուրդ կտրամադեն, բայց ծնողներն ամենօրյա ռեժիմով կհավաքվեն

Irina Abovyan

9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է

Irina Abovyan

Ահա թե որ գիշատիչ կենդանու հետ կարելի է համեմատել Կենդանակերպի տարբեր նշանների կանանց

Irina Abovyan