Հասարակություն

Ինչո՞ւ է բարձրացել իմբիրի գինը․ պարզաբանում է վարչապետը

«Ես հակացա, թե ինչու է իմբիրն անվերահսկելիորեն թանականում, որովհետև բոլորն սկսել են հավատել նրան, որ դա կորոնավիրուսի պատվաստանյութ է:

Դրանից հետո ես առողջապահության նախարարին հարցրել եմ՝ սա ի՞նչ պատմություն է, նա պաշտոնապես ասել է, որ չկա որևէ հիմնավորում, որ այն էֆեկտիվ է: Այսինքն, ինչ-որ մեկը սոցցանցում ասել է և բոլորը շտապել են իմբիր գնելու: Հիմա, եթե բոլորը շտապում են այն գնել, և քանի որ իմբիրի քանակն անսահմանափակ չէ, վաճառողները գներն սկսում են բարձրացնել»,- ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացու՝ որոշ սննդամթերքների գնաճի վերաբերյալ հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց՝ եթե ինչ-որ մթերքի գնորդները շատ են, բնականաբար, վաճառողը կփորձի ավելի թանկ վաճառել իր ապրանքը։

Նա կոչ արեց խուճապային գնումներ չանել և չճշտված լուրերի չտրվել։

Կարդացեք նաեվ

«Պարո՛ն վարչապետ, զսպե´ք գնաճը». Գագիկ Համբարյան

Irina Abovyan

Մահացել է Արմեն Ջիգարխանյանը

Irina Abovyan

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են

Irina Abovyan

Շարունակելու եմ աշխատել գիտական ոլորտում. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Ես մահացած ամուսնուս հետ եմ բերել․ Մահվան պահին թեթև ամպ է դուրս գալիս մարդու մարմնից․ դա հոգին է

Irina Abovyan

Ազատամարտիկները հենց նոր հայտնեցին, որ Շուշիում մենակ թուրքի դիակ կա

Irina Abovyan