Հասարակություն

Եթե քեզ վրա ձեռք են բարձրացրել մանուկ հասակում, ահա թե ինչպես դա կանդրադառնա քո անձի վրա. անթույլատրելի սխալ

Երեխային ծեծելը կամ նրա վրա գոռալն ավելի շատ ծնողների ինքնահաստատման ծայրահեղ խեղված և զազրելի ռազմավարություն կարելի է կոչել, քան թե դաստիարակություն: Առաջարկում ենք մտածել այդ խնդրի շուրջ՝ արժե՞ արդյոք դաստիարակչական նպատակներով ձեռք բարձրացնել երեխայի վրա, և թե ինչ հետևանքներ կարող է դա ունենալ:

Ծեծը՝ որպես պատժամիջոց

1. Ամենատարածված պատճառը ծնողների՝ ինքնակառավարումը և նյարդային հավասարակշռությունը կորցնելն է:

Եթե հայրիկը կամ մայրիկը ինչ-որ բանից նյարդայնացած են, իսկ փոքրիկ հրաշքը շարունակում է ճչալ և պահանջել իր ուզածը գնել, այդ ամենն ավարտվում է նրանով, որ ծնողները կա՛մ բարկացած ապտակ են հասցնում երեխային, կա՛մ գոռալով պահանջում, որ նա փակի իր բերանը: Երեխան, իհարկե, դրանից հետո չի հանգստանում, այլ շարունակում է ավելի բարձր ճչալ, իսկ ծնողները կրկնում են «պատժաձևը»: Ի վերջո երեխան լռում է, բայց ոչ թե համաձայնում է ծնողի հետ, այլ թաքցնում է իր վիրավորանքը:

2. Հաճախ ծնողները, չկարողանալով բացատրել, թե ինչու այդպես չի կարելի, դիմում են կոշտ մերժման այդ ձևին և դրանով խնդիրը համարում լուծված:

Բանն այն է, որ եթե դու չես բացատրում, թե ինչու չի կարելի, ծեծելը կամ չծեծելը իմաստ չունի:
3. Փոքր տարիքում մեզանից յուրաքանչյուրն էլ, թեկուզ թեթև, վզակոթին ստացել է փոքրիկ հանցանքների համար:

Ասենք, եթե ինչ-որ արժեքավոր բան ենք կոտրել կամ կեղտոտել հագուստը: Հասկանալ կարելի է. այն ժամանակ դժվար էր որևէ իր ձեռք բերել, և մարդիկ ավելի կոպիտ էին: Իսկ հիմա մենք ապրում ենք բոլորովին ուրիշ աշխարհում, և մեր երեխաները երբեք չեն ընդունի պատիժն այնպես, ինչպես մենք ենք ընդունել:

4. Ամենահիմար պատճառաբանությունն այն է, որ ծնողը մտածում է. «Այդպես է պետք», քանի որ այդպես անում են բոլորը, արել են իր ծնողները և բոլորի ծնողները: Դու պետք է ընտրություն կատարես՝ երջանի՞կ, թե՞ հնազանդ երեխա: Հնազանդ երեխայի հետ հեշտ է, սակայն հնազանդ մեծահասակը ոչ միշտ է երջանիկ. նա դժվարությամբ կգտնի ինքն իրեն, և նրան մյուսները հեշտությամբ կօգտագործեն:

5. Երեխաները, որոնց պարբերաբար ծեծում կամ քննադատում են, մեծ մասամբ փակ և ինքնամփոփ են մեծանում:

Նման ագրեսիվ հարաբերություններում վստահությունը տեղ չունի: Վիրավորանքի և չարտահայտված բողոքի պարագայում խաթարվում է երեխայի անհատականությունը. նա վերածվում է վախեցած զոհի՝ համարելով, որ ուժեղը միշտ էլ ճիշտ է: Կամ էլ կարող է անդառնալին լինել. երեխան պարզապես կկորցնի հարգանքը ծնողների նկատմամբ:

6. Ի վերջո փորձիր իրերն իրենց անուններով կոչել:

«Հիմա կստանաս» ասելու փոխարեն փորձիր երեխային ճշմարտությունն ասել: «Հիմա կծեծեմ քեզ» արտահայտությունը պիտի սթափեցնի ամենախիստ ծնողներին: Նման իրավիճակը առիթ է խնդիրը լավ հասկանալու և պատասխանատվություն կրելու փոքրիկի նկատմամբ բռնարարքերի համար: Երեխային պատժելը, ի վերջո, ցանկացած ծնողի ընտրությունն է, սակայն պետք է հիշել, որ մեր երեխաները տարբերվում են մեզանից, և պատժել նրանց նույն միջոցներով, ինչ որ մեզ են պատժել, ոչ միայն անիմաստ է, այլև կարող է վտանգավոր լինել նրանց առողջության համար:

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ-ն բերման է ենթարկել օտարերկրյա քաղաքացիների

Irina Abovyan

Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է․ ՏԿԵՆ

Irina Abovyan

Հ. Գ. Աննա Հակոբյան, այսօ՞ր քանի կիլո սև իկրա են ուղղաթիռ.ով բերել ամառանոց.Մարինա Խաչատրյան

Irina Abovyan

Գազավորված ջուր․ օգտակար և վնասակար հատկությունները

Irina Abovyan

Ինչպես արագ ազատվել արդուկի վրայի նստվածքներից և հին հետքերից

Irina Abovyan

Ինչպես եք կրում պայուսակը. թեստ, որը կպատմի ձեր բնավորության մասին

Irina Abovyan