Քաղաքականություն

Հայ 15 ռազմագերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար ՀՀ–ն շնորհակալ է այդ երկրներին․ Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է այսօր Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձին։ Գրառման մեջ ասվում է․

«Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահված մեր 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանի կառավարությանը։

ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։ Վերահաստատում ենք հայկական կողմի հանձնառությունը՝ միջազգային բոլոր գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացն ու կառուցողական քայլերի իրականացումը։

ՀՀ կառավարությունը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մեր տարածաշրջանում հումանիտար բնույթի, հատկապես հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերի համար»։ 

Կարդացեք նաեվ

Սյունեցին չի մերժում Փաշինյանին. Արմեն Խաչատրյան

Irina Abovyan

Իշխանություններն են սահմանել այդ խաղի կանոնները՝ Նաիրա Զոհրաբյանը՝ ընտրությունների մասին

Irina Abovyan

Շտապ Կրակել են Պուտինի վրա՝ Անսպասելի Զարգացումներ Արցախում

Irina Abovyan

Էն լր բին ասեք, որ…Բժիշկ Վահե Տեր-Մինասյանի կոշտ պատասխանը Ալիևի ընտանիքի` Ջեբրաիլի և Մատաղիսի գրш վման մասին լուրերին

Irina Abovyan

Դա արվել ա զուտ ուրիշ նպատակով․․․Սահմանից պարզաբանում են տարածել աղմկահարույց տեսանյութի առիթով

Irina Abovyan

Թշնամին շատ-շատ է հատուկ շոկատայինները անվեջ գալիս են շատ դժվար է նրանց ոչնչացնելը,բայց հաղթում ենք Բոլոր տեղերում հաջողություններ ունենք

Irina Abovyan