Քաղաքականություն

Տաթևիկ Ռևազյան, Արսեն Թորոսյան, Հայկ Մարության. կարծում եք պատահական է՞, որ վերջին օրերին այս պաշտոնյաներն են դարձել «ընդդիմության» գրոհի թիրախ

Տաթևիկ Ռևազյան, Արսեն Թորոսյան, Հայկ Մարության. կարծում եք պատահական է՞, որ վերջին օրերին այս պաշտոնյաներն են դարձել «ընդդիմության» գրոհի թիրախ։

Այս երեքը հետհեղափոխական Հայաստանի ամենաարդյունավետ պաշտոնյաներն են։ Մեկը մի քանի ամսում փակ սահմաններով երկիրը մոտեցրեց աշխարհին, Հայաստանից Քութաիսի ու Թբիլիսի գնացող հոսքն ուղղեց Երևան ու Գյումրի։ Մյուսին հաջողվեց մեծացնել համակարգի արդյունավետությունն ու կարճ ժամանակում հարյուր հազարավոր մարդկանց ներառել պետպատվերի շահառուների ցանկում (արդյունքում միլիոնավոր դոլարներից կտրվեց ու փախստական դարձավ տեղական մեդիամագնատի հայրը)։ Երրորդը հիմնավորապես լուծեց քաղաքային աղբահանության հարցը, սկսել է փոխել բազմաբնակարան շենքերի վերելակներն ու համառորեն մոտենում է քաղաքային տրանսպորտի հարցը վերջնականապես կարգավորելու հանգրվանին։

Իշխանությունից հեռացված զանգվածը չի ներելու սա, չի կարող ներել, որովհետև այս պաշտոնյաների գործունեության ամեն օրը ցույց է տալիս, թե ինչքան բան չի արվել 20 տարի շարունակ, թե ի՛նչ աստիճանի է եղել թալանը երկրում։ Այնպես որ, նրանց նկատմամբ կեղծիքի վերջին օրերի գրոհը ոչ միայն ճգնաժամային իրավիճակում իշխանության դեմ տարվող իսկական պատերազմի մաս է, այլև՝ ինքնապաշտպանական մարտ։

Իշխանության սխլաների արդյունք է, որ սեփական երկրին օտարի պես վերաբերվածներն այսօր դեռ հարվածելու ուժ ունեն, բայց սա էլ է անցնելու, ճգնաժամը հաղթահարվելու է, իսկ նրանք, ի վերջո, «հողմերի պես կկորչեն վայրագ»։

Կարդացեք նաեվ

Պատրա՞ստ է առաջնորդել Հայրենիքի փրկության շարժումը. պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը. Sputnik Հայաստան

Irina Abovyan

Որպես իրավաբան երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար ես պարզապես ամոթի զգացողություն ունեմ. Հրայր Թովմասյան

Irina Abovyan

Դիպուկահարներին տանեիր սահման, որ մեր երեխեքը չմեռնեին, այ անաբուռ, անամոթ ․ Պետրոսյանը՝ Փաշինյանին

Irina Abovyan

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերացնելու նոր միջնորդություն է ներկայացվել

Irina Abovyan

Այո, ես հպարտ եմ, որ Փաշինյանի թիմակիցն եմ. Ալեն Սիմոնյան.Տեսանյութ

Irina Abovyan

ԿԼԻՆԻ ՆՈՐ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, ԵԹԵ․․․ Ոչինչ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ․ ի՞նչ ՄԵՍԻՋ էր ուղղված վարչապետին․

Irina Abovyan