Հասարակություն

Թոքաբորբով հիվանդին տարել են «Ս. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ չեն ընդունել, մինչ տեղափոխել են «Էրեբունի»՝ մահացել է. Factor.am

Այս գիշեր ցավալի դեպք է տեղի ունեցել: Աբովյանի բժշկական կենտրոնից Երևան տեղափոխված 47 տարեկան քաղաքացին ճանապարհին մահացել է:

Factor.am-ի տեղեկությունը  լրատվամիջոցի հետ զրույցում հաստատեց բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանը: Նա ասաց, որ քաղաքացին թոքաբորբ է ունեցել, իրենք ընդունել են գիշերը և մի քանի ժամ անց տեղափոխել են Երևան: «Ծանր թոքաբորբ է ունեցել, որը հաստատվել է ռենտգենով:

Հետազոտություններով պարզվել է, որ ունի նաև պոլիօրգանային անբավարարություն։ Ծանր վիճակից կարգավորվել է ու տեղափոխվել Երևան: Գիտակցության խնդիր է ունեցել»,- մանրամասնեց ԲԿ տնօրենը։

Նրա փոխանցմամբ՝ հիվանդին շտապօգնությունը տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, բայց չեն ընդունել, քանի որ քաղաքացու մոտ կորոնավիրուս հաստատված չի եղել: Հիշեցնենք, որ Կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարվեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է և բուժում է միայն կորոնավիրուսով վարակվածներին:

«Տարել են այնտեղ, քանի որ այդ հիվանդանոցում ընդունում են միայն կորոնավիրուսով հաստատված դեպքերը, տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ և վատ վիճակով պայմանավորված՝ մահացել է»,- ասաց նա:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն էլ Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ շտապօգնությունը նախապես կապ չի հաստատել հիվանդանոցի հետ՝ մինչ քաղաքացուն տեղափոխելը. «Առանց զանգելու, ճշտելու՝ շտապօգնությունը բերել է մեզ մոտ, բայց քանի որ հաստատված կորոնավիրուս չի եղել, չեն ընդունել, որովհետև հրահանգված է ընդունել միայն նրանց»: Factor.am-ը Աբովյանի ԲԿ-ի տնօրեն Վարդան Մանուկյանից հետաքրքրվեց՝ ինչու՞ են թոքաբորբով հիվանդին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», երբ այն ընդունում է բացառապես կորոնավիրուսով վարակվածներին:

«Ընդհանուր վիճակով և ծանրությամբ պայմանավորված՝ ավելի մոտիկ կլինիկա են տարել, բայց, փաստորեն, կլինիկան պատրաստ է եղել միայն հաստատված դեպքերն ընդունելու»,- պարզաբանեց նա: Վարդան Մանուկյանն ասաց, որ քաղաքացու մոտ կորոնավիրուս հաստատված չի եղել:

Նա այս գիշեր է դիմել Աբովյանի ԲԿ, մի քանի ժամ անց որոշել են տեղափոխել Երևան, իսկ մինչ այս՝ մի քանի օր տանը բուժվել է թոքաբորբի դեմ՝ ընտանեկան բժշկի կողմից տրված ցուցումների համաձայն: Այնուհետ քաղաքացուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ժամը 04:00-ի հատվածում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Սակայն ԲԿ-ի ընդունարանում արձանագրվել է քաղաքացու կլինիկական մահը:

«Քաղաքացուն բերել են, և նա միանգամից ընդունարանում մահացել է, մենք չենք հասցրել բուժօգնություն ցույց տալ: Չեմ կարող ասել, թե ինչ խնդիրներ է ունեցել, քանի որ ուղարկել ենք դատաբժշկական դիահերձման»,- ասաց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը:

Կարդացեք նաեվ

Պոլիէթիլենային պարկերը պետք է արգելվեն, բայց մարդիկ էլ հացը թևի տակ դրած չպետք է գնան տուն

Irina Abovyan

Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, ձեռքերն անընդհատ ախտահանում է.

Irina Abovyan

Հայաստանում կորոնավիրուսից 41 ու 42-ամյա կանայք են մահացել

Irina Abovyan

Ջերմություն ունենալու դեպքում տաքսու վարորդներին թույլ չի տրվում դուրս գալ երթուղի

Irina Abovyan

Դիետիկ, բայց անհավանական համեղ ուտեստ. ձկնային մսագնդիկներ՝ սերուցքային սոուսով

Irina Abovyan

Հայկական կողմը պատրաստ է, եթե Ադրբեջանը դադարեցնի կրակը

Irina Abovyan