Հասարակություն

Չաշխատող մայրերը եւս նպաստ են ստանալու. Փաշինյանը մանրամասներ հայտնեց

Կորոնավիրուսի դեմ պայքարի 9-րդ ծրագրող չաշխատող մայրերը կարող են ստանալ նպաստ մեկ երեխային 26500 դրամի հաշվով: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չաշխատող մայրերը նպաստ չեն ստանում:

«Ծննդաբերության ժամանակ չաշխատող մայրերը նույնպես ստանում են մայրության նպաստ՝ 156 հազար դրամ: Մենք 2020-ի հունվարի 1-ից 30 հազար դրամով ավելացրել ենք այդ նպաստները: Իսկ աշխատող մայրերը ստանում են նպաստ գործատուի միջոցով ՝ հղիության եւ ծննդաբերության 140 օր արձակուրդի համար:

Նաեւ հիփոթեքային արտոնյալ վարկերը լավ աշխատում են: 2019-ին 2017-ի համեմատությամբ 90 տոկոս աճ ենք ունեցել:

Նաեւ այն ծնողները, որոնք կորոնավիրուսի պատճառով մարտի 13-31-ը կորցրել են աշխատանք, կստանան 100 հազար դրամի նպաստ»,-ասաց վարչապետը:

Կարդացեք նաեվ

Դաժան ծեծկռտուքի կադրեր Եռաբլուրից.հայեր ես ու՞ր հասանք

Irina Abovyan

Բացառիկ մի ընտանիքի պատմություն, որտեղ բոլորը զինվոր են

Irina Abovyan

Հոսանքազրկումներ՝ մինչև 6 ժամ

Irina Abovyan

Ապրիլի 30-ը 2019-ին ձեռք բերված ավտոմեքենաների` ՊԵԿ ներկայացնելու վերջնաժամկետն է

Irina Abovyan

Սեպտեմբերի 15-ից ի՞նչ հատուկ պայմաններ են գործելու դպրոցներում. Տեսանյութ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 7 օրով զինվորներին արձակուրդ կտրամադեն, բայց ծնողներն ամենօրյա ռեժիմով կհավաքվեն

Irina Abovyan