Հասարակություն

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի սկզբնամասում բեռնատար է այրվել. օպերատիվ են գործել հրշեջներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ գյուղի վարչական տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պոչամբարի սկզբնամասում բեռնատար է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է Howo մակնիշի 408 AՏ 61 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Հրշեջներին օգնում էին քաղաքացիները:

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չմոտենան դեպքի վայրում աշխատող հրշեջներին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Տեղում աշխատել է նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը պատկանում է «ԱՄԵՍԿԱ» ՓԲԸ-ին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Կարդացեք նաեվ

Նույնիսկ ամենապարզ #հավի_թևիկները կարելի է պատրաստել այնպես

Irina Abovyan

Ազատվեք դեմքի խոր ծակոտիներից՝ ընդմիշտ:Սա հրաշալի և փորձված մեթոդ է,փորձեք և համոզվեք

Irina Abovyan

Արտակարգ ու ողբերգական դեպք Շիրակի մարզում․ Բենիամին գյուղի հանդամասում կայծակի հարվածից 77-ամյա տղամարդը տեղում մահացել է

Irina Abovyan

«Ոստիկանությունը ճանապարհը փակել է ու չի թողնում մոտենալ այգուն». Դենդրոպարկի տնօրեն

Irina Abovyan

Վրաստանի հետ կարելի է համեմատվել, բայց ոչ ֆիքսվել. Երևանի ու Թբիլիսիի մոտեցումը համաճարակի հարցում տարբեր է

Irina Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2374 նոր դեպք, 35 մահ

Irina Abovyan