Ռուսաստանում գործարկվել է կորոնավիրուսի թեսթավորման նոր լաբորատորիա, որը գործելու է վճարովի հիմունքներով։
Մարդիկ, ըստ «Ռոսկոմնադզորի» հաղորդագրության, կկարողանան իրենց ցանկությամբ անցնել թեստավորումը՝ իրենց մոտ կորոնավիրուսի առկայությունը ստուգելու համար։
Լաբորատորիան գործելու է «առաքումով»․ պատվերի հիման վրա մասնագետները մեկնելու են մեկուսացման մեջ գտնվող քաղաքացու կեցավայր, նրան են փոխանցելու թեստավորման պարագաները և բացատրելու են օգտագործման կարգը։ Իսկ երբ քաղաքացին ինքնուրույն վերցնի իր նմուշները, մասնագետները դրանք տանելու են լաբորատորիա և երկու օրվա մեջ ստուգեն վարակի առկայությունը պացիենտի մոտ։
Պատասխանները պացիենտին ուղարկելու են էլեկտրոնային փոստով։
Ծառայությունը առայժմ գործելու է Մոսկվայում և Մերձմոսկվայում, սակայն «Ռոսկոմնադզորը» մտադիր է ընդլայնել այս ծառայության աշխարհագրությունը։