Հասարակություն

Քանի՞ տրանսպորտային միջոցի չի թույլատրվել մարզից մարզ տեղափոխվել. փոխոստիկանապետի պարզաբանումը

Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ներկայացրել է, որ տնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտների 2138 իրազեկում է բաժանվել, 2164 օբյեկտների տնտեսական գործունեությունը դադարեցվել է, իսկ 36-ի նկատմամբ կազմվել են արձանագրություններ:

«Պարետի որոշման համաձայն՝ շարունակվում է վարչական տարածքներում անձանց տեղաշարժը սահմանափակելու իրազեկման աշխատանքները՝ բարձրախոսներով հայտարարելով սահմանափակումների մասին, որին ներգրավվել են ԱԻՆ աշխատակիցները: Ապրիլի 6-ի դրությամբ՝ նախատեսված իրավախախտում կատարելու համար 6667 արձանագրություն է կազմվել, 1735-ով կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ»,- ներկայացրել է Մհրյանը:

Նա հավելել է նաև, որ ՃՈ կողմից թվով 2858 անձնական տրանսպորտային միջոցներից իջեցվել են երրորդ և ավելի ուղևոր հանդիսացող անձինք:

Ըստ Մհրյանի՝ 69 հատուկ անցակետեր են նշանակված ՀՀ տարածքում միջմարզային տեղաշարժը սահմանափակելու համար, աշխատանքներում ներգրավված են ոստիկանության, ԱԱԾ, ռազմական ոստիկանության, առողջապահության  նախարարության ներկայացուցիչներ:

3007 տրանսպորտային միջոցների մուտքն արգելվել է մեկ մարզից մյուս մարզ:

Կարդացեք նաեվ

Որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին. մտահոգիչ թվեր

Irina Abovyan

Կախարդական ունակություններ, որոնցով Տիեզերքը շնորհել է Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

Irina Abovyan

Կալիֆոռնիայի հայաշատ քաղաքներում կորոնավիրուսի դեպքերը շատանում են․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս

Irina Abovyan

Համառ մարտեր են ընթանում. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Ռուսաստանն ԱՊՀ երկրներին թեստերի հավաքածու կտրամադրի․ #РБК

Irina Abovyan

72-այա Գոզո Հասոյանն իր ՈՒԱԶ ամենագնացը նվիրել է բանակին

Irina Abovyan