Հասարակություն

«Մի քանի ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են». փոխնախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ԵԱՏՄ հանձնաժողովի մարտի 16-ի որոշմամբ՝ բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կորոնավիրուսով պայմանավորված զրոյացվել են:

Ներմուծման համար տնտեսվարողը հայտ է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն, համապատասախան վարչարարությունն անցնելուց հետո ներկրում է իրականացնում:

ԵԱՏՄ մեկ այլ՝ մարտի 31-ի որոշմամբ՝ ապրիլի 1-ից հունիսի 30-ն արգելվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից: Խոսքը վերաբերում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներին: Արգելքը չի տարածվում որպես մարդասիրական օգնություն արտահանման դեպքերի վրա:

Ապրիլի 3-ին ընդունված մեկ այլ որոշմամբ՝ մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն կարտոֆիլի, գազարի, սոխի, սխտորի և մի շարք ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը:
     Ապրանքատեսակների ցանկին կարող եք ծանոթանալ ԵԱՏՄ-ի կայքում:

Ըստ էկոնոմիկայի նախարարի տեղակալի՝ այդ ցանկում ընդգրկված չէ կարագը՝ այն հիմնավորմամբ, որ զրոյական մաքսատուրքը կվնասի տեղական արտադրողին:

Կարդացեք նաեվ

Գազարով աղցանների 3 ամենահամեղ բաղադրատոմսերը. այս ընթացքում կարելի է պատրաստել այն, ինչը վաղուց էիք ցանկանում (Photo)

Irina Abovyan

Լարված վիճակ «Մեյմանդարի» շուկայում. գյուղացիները թույլ չեն տալիս ոստիկաններին փակել շուկան

Irina Abovyan

Գիտեք, որ ամեն ամսի 1-ին, 10-ին, 19-ին և 28-ին ծնված երեխաները յուրահատուկ են ահա թե ինչու

Irina Abovyan

Երևանում շենքի փլուզումից հետո հիվանդանոց տեղափոխված 41-ամյա բնակիչը մահացել է

Irina Abovyan

Աշխարհում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 60 հազարը

Irina Abovyan

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ..Տիրոջ օրհնությամբ ու ողորմությամբ բարի և անփորձանք օր ամենքիս

Irina Abovyan